Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանցՀոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերի մշակութային ծրագրի հեղինակ, գլխավոր ռեժիսյոր Ռուբեն Հովհաննիսյանը, Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատու Վարդան Բալայանը:
«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողության շքերթի կազմակերպիչ, հաղորդավար Կարեն Գիլոյանը , շքերթի պատասխանատուներ՝ Գրիգորի Սահակյանը, Հրանտ Ենոքյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լրատվական ծառայության աշխատակից Լուսինե Մկրտչյանը, «Միլեն շոու բալետ» պարային համույթի Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանցգեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը, Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան դրամատիկական թատրոնի դերասան, Տրդատ թագավորի դերակատար Գենա Առուշանյանը, Տիգրան Մեծի դերակատար Օհաննես Ասլանյանը, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լուսաձայնային սարքավորումների պատասխանատու Արթուր Մուշեղյանը և այլք:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար թանկարժեք նվերներով պարգևատրվել են՝
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվության ղեկավար Աննա Վարդանյանը , «Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սևակ Կարապետյանը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար և փաստել, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հավաքական ուժի աննախադեպ դրսևորում էին: 
Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց
Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահին՝ համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած զգալի ներդրման համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Արցախի նախագահի կողմից տրված պաշտոնական ընթրիքը: Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած ծանրակշիռ ներդրման համար Բակո Սահակյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի ,,Պատվո նշան,, շքանշանով: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվել են նաև համահայկական մարզական խաղերի կազմակերպման և անցկացման գործում ներդրում ունեցած անձինք:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի ամփոփիչ ֆիլմը: