Գործկոմի անդամները պարգևատրվեցին 20-ամյակի հուշամեդալներով

Համահայկական ամառային 7-րդ խաղերի ավարտից հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն խաղերի  20-ամյակի հուշամեդալներով պարգևատրեց գործադիր կոմիտեի  անդամներին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց կոմիտի բոլոր անդամների խաղերի կայացման գործում նրանց ունեցած մեծ վաստակի համար: Նա նշեց, որ այս բոլոր տարիների ընթացքում կոմիտեն աշխատել է անձնվեր ու արել է ամեն ինչ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդել համար՝հավատարիմ մնալով խաղերի Միասնություն սպորտով կարգախոսին: