Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցած ֆեդերացիաների նախագահները և մրցավարները պարգևատրվեցին

Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում զգալի աջակցություն ցուցաբերելու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մարզաձևերի ֆեդերացիաների նախագահները, մրցավարները և Համահայկական խաղերի քարտուղարության անդամները:

Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցած ֆեդերացիաների նախագահները և մրցավարները պարգևատրվեցին

Պարգևատրումը կատարեցին Համահայկական ամառային 7-րդ խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը և Համահայկական ամառային 7-րդ խաղերի արարողակարգի ղեկավար Հարություն Յավրյանը:

Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցած ֆեդերացիաների նախագահները և մրցավարները պարգևատրվեցին

Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ասելով որ, չնայած դժվարություններին, միասին կարողացել են պատվով հաղթահարել խոցընդոտները և պատշաճ ավարտին հասցնել Համահայկական խաղերը: