Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի կազմակերպիչներին

ԱՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 22-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացել է Համահայկական 7- րդ խաղերի Արցախի կազմկոմիտեի հետ հանդիպումը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

«Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի կազմակերպիչներինՎերջնական արդյունքները կունենանք հուլիսի 1-ին՝ հատերի ընդունման վերջնաժամկետին: Ներկայում ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Համահայկական խաղերին մասնակից երկրների աշխարհագրությունը բավականին լայն է, կարծում եմ՝ 7-րդ խաղերը մասնակիցների թվով չեն զիջելու նախորդ խաղերին»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի՝ խաղերի անցկացման օրերին անհրաժեշտ է ապահովել մասնակիցների կապի, արագ սննդի, անվտանգ տեղաշարժի խնդիրները, ինչպես նաև բոլոր մարզադահլիճներում և կեցության վայրերում ուժեղացնել ոստիկանական, արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունները: Այդ օրերին շուրջօրյա ռեժիմով բուժկետեր պետք է գործեն նաև գյուղական այն վայրերում, որտեղ կտեղակայվեն խաղերի մասնակիցներն ու հյուրերը:Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի կազմակերպիչներին

Հանդիպման ժամանակ ամփոփվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ՝ Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի կազմակերպիչներին Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար:

Համահայկական խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանն Արցախ ժամանած հյուրերը կկարողանան հետեւել ոչ միայն մարզադաշտից, այլև քաղաքի տարբեր հատվածներից` մեծ էկրանների միջոցով:

Համահայկական խաղերի ջահը վառվում է երեք վայրում՝ Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Առաջին ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում՝ հայաբնակ միակ գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, երկրորդ ջահը՝ Խոր Վիրապում, Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրորդը՝ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում: Երեք պատմական վայրերից բերված ջահերը բացման ժամանակ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում կբոցավառեն Համահայկական խաղերի գլխավոր ջահը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»: