ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Սիրելի° հայրենակիցներ, ես ջերմությամբ ողջունում եմ համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին: Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում` այս խաղերը պահանջված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին, որ խաղերը կայանան: Այսօր վստահությամբ կարող ենք փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են: Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այս խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն, թեժ պայքար և մարզական հաջողություն: