[:en]Աշխատանքային խորհրդակցություն Լոռու և Շիրակի մարզերում[:]

[:en]Մայիսի 21-ին  Լոռու և Շիրակի մարզպետարաններում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ անցկացվեցին աշխատանքային խորհրդակցություններ՝

Լոռու, Տավուշի , Շիրակի և Արագածոտնի մարզպետների, ինչպես նաև նշված  մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող  քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր:

Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական 6-րդ ամառային խաղերը  կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:  Խաղերի օրակարգում ընդգրկված է 17 մարզաձև, նախկին 10-ի փոխարեն: Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների  աշխարհագրությամբ:  Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:

Քանի որ Վանաձորը և Գյումրին այս տարի  նաև հյուրընկալող  քաղաքներ են, ապա  Իշխան Զաքարյանը  հանձնարարեց, մինչև խաղերի մեկնարկը  կարգի բերել քաղաքների  մարզադահլիճները և  ապահովվել քաղաքների  տոնական տեսքը:

Անդրադառնալով  համահայկական  խաղերի ջահի վառման արարողությանը, կոմիտեի նախագահը ասաց,  որ  այն լինելու  է   հատուկ տոնակատարություն և ջահը անցնելով Հայաստանի մարզերով  և  հայաշատ այլ քաղաքներով  և օգոստոսի 2 –ին  մտնելու է  համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:

Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր[:]