[:en]ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այս հրաշալի նախաձեռնությունն ամբողջությամբ արդարացրել է իր նպատակները և ամրապնդվել մեր ազգային կյանքում` հաղթահարելով այն բոլոր դժվարությունները, որ պատմական ճակատագրով բաժանել են մեր ժողովրդին, սակայն երբեք չեն կարողացել կոտրել նրա ներքին միասնությունը:

            Համահայկական խաղերը համախմբման ազդակ են արտերկրի և Սփյուռքի մեր հայրենակիցների համար` մեկ անգամ ևս հաստատելով, որ Երևանն ամենայն հայոց մայրաքաղաքն է և հավաքական կենտրոնը: Դա ամբողջությամբ հնարավոր դարձավ միայն պետական անկախության պայմաններում.  ևս մի ապացույց, որ պետականությունն ազգը միավորող գլխավոր գործոնն է ոչ միայն իր պաշտոնական սահմաններում, այլև ի սփյուռս աշխարհի:

            Մենք ուրախությամբ ենք հետևում համահայկական խաղերի ընդգրկման շարունակական աճի և ժողովրդականության բարձրացմանը: Մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ պատրաստ են անելու, որպեսզի հանդիպումներն այս անգամ ևս անցնեն կազմակերպչական պատշաճ մակարդակով և իրական հաճույքի անմոռանալի պահեր պարգևեն խաղերի մասնակիցներին, հանդիսատեսին, մեր համաքաղաքացիներին:

            Հաջողություն եմ մաղթում հերթական Չորրորդ համահայկական խաղերին և վստահ եմ, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով` արձանագրելով ոչ միայն մարզական նվաճումներ, այլև, որ ամենակարևորն է, իրագործելով ազգահավաքի մեր գլխավոր նպատակը` որպես ևս մեկ ազդեցիկ ապացույց մեր ազգային միասնական ներուժի:

[:]