[:en]Երևանի հանդբոլի թիմը հաղթողների հավակնորդներից է[:]

[:en]Երևանի հանդբոլի թիմն արդեն երեք տարի է՝ մասնակցում է Համահայկական խաղերին: Այս տարի թիմը երեք խաղ է անցկացրել և երեքում էլ հաղթել է:

Թիմի խաղացողներից Սեյրան Մարգարյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հանդբոլի թիմերը միայն Հայաստանից են, սակայն դա չի խանգարում իրենց պայքարել հաղթանակի համար:

‹‹Համահայկական խաղերը մեծ կարևորություն ունեն ինձ և իմ թիմի համար, քանզի այս խաղերի ընթացքում մենք, բացի մեր մարզաձևը ներկայացնող թիմերից, հասցրել ենք շփվել Սփյուռքից եկած մեր հայրենակիցների հետ, արդեն մտերմացել ենք և կարծում եմ, որ այդկապը կպահպանվի նաև խաղերից հետո››,- ասաց Սեյրանը:

2015 թվականին Համահայկական խաղերին հանդբոլում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մարսելի թիմը: Սեյրանը նշեց, որ հենց Մարսելի թիմի խաղացողներից շատերի հետ պահպանել են շփումը, նույնիսկ խաղացողներից մեկն այս խաղերին Ֆրանսիան ներկայացնող բասկետբոլի թիմի հետ եկել է Հայաստան և հանդիպել իրենց հետ:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]