[:en]Թենիսում պատվավոր հորիզոնականները զբաղեցրին Հայաստանի մասնակիցները[:]

[:en]Այսօր տեղի ունեցավ Համահայկական 7-րդ ամառային խաղերի թենիսի հաղթող դարձած աղջիկների պարգևատրման արարողությունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գաբրիելա Ակոպյանը, երկրորդը՝ Իրենա Մուրադյանը, իսկ երրորդը՝ Միլենա Գևորգյանը: Երեք թենիսիստուհիներն էլ Հայաստանի ներկայացուցիչներ են:

Ըստ ոսկե մեդալակիր Գաբրիելայի՝ այս խաղերն իրեն հնարավորություն տվեցին փորձ ձեռք բերել, շփվել Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցների հետ: Գաբրիելան ցանկություն հայտնեց մասնակցել նաև Համահայկական հաջորդ խաղերին:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Իրենան ասաց, որ չնայած այս անգամ չկարողացավ հաղթել, սակայն չի վհատվում, շարունակելու է մեծ ուժերով մարզվել, որպեսզի հաջորդ Համահայակականին ոսկե մեդալակիր դառնա:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրած Միլենան էլ նշեց, որ 15 տարեկանում մասնակցելով նման մեծամասշտաբ խաղերի, կարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել և ասաց, որ դա իր համար  մեծ ձեռքբերում է: Միլենան նույնպես հույս հայտնեց մասնակցել Համահայկական հաջորդ խաղերին:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]