[:en]Իշխան Զաքարյանը և Բակո Սահակյանն այցելել են Արցախի «Կարկառ» համալիր[:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր։ Նրանք ծանոթացել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

Խաղերի բացումը և 17 մարզաձևից 6-ն անցկացվելու են Արցախում, ուստի Իշխան Զաքարյանը կարևորել է մասնակիցների և հյուրերի համար հարմարավետ պայմաններ ապահովելը:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]