[:en]Իշխան Զաքարյանի ուղերձն Արցախի անկախության օրվա առթիվ[:]

[:en]Արցախի հանրապետության հարգարժան նախագահ՝ Բակո Սահակյան,

Արցախի ազատ ու հպարտ հայրենակիցներ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն դժվարին տարիներին, երբ անիրական էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, անկոտրում արցախցին արեց այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր հայ: Այսօր ազատ Արցախը կայացած լուրջ պետություն է, որը կարողանում է իր խոսքն ուղղել աշխարհին և համախմբել ամբողջ հայությանը: Դրա ականատեսը եղանք Համահայկական ամառային 7 -րդ խաղերի ժամանակ: Մեր հպարտության մայրաքաղաք Ստեփանակերտն իր գրկում հյուրընկալեց մոտ 10 հազար հայի աշխարհի 5 մայրցամաքներից: Հյուրընկալեց արցախցուն վայել հաղթանակած ոգով և արժանապատվորեն կատարեց իր գործը: Համահայկական խաղերը դարձան հաստատուն կամուրջ Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք կապերի համար և միահամուռ բռունցք դարձած յուրօրնակ ձևով ամրագրեցին ազատ Արցախի հաղթանակները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության առթիվ: Վստահաբար, ապագայում ևս մեզ սպասվում են նոր ու մեծ հաջողություններ: Այսուհետ ևս պատրաստ եմ ամեն ջանք ու եռանդ ներդնել Արցախի հզորացման գործում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյան[:]