[:en]Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցած ֆեդերացիաների նախագահները և մրցավարները պարգևատրվեցին[:]

[:en]Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում զգալի աջակցություն ցուցաբերելու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մարզաձևերի ֆեդերացիաների նախագահները, մրցավարները և Համահայկական խաղերի քարտուղարության անդամները:

Պարգևատրումը կատարեցին Համահայկական ամառային 7-րդ խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը և Համահայկական ամառային 7-րդ խաղերի արարողակարգի ղեկավար Հարություն Յավրյանը:

Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ասելով որ, չնայած դժվարություններին, միասին կարողացել են պատվով հաղթահարել խոցընդոտները և պատշաճ ավարտին հասցնել Համահայկական խաղերը:[:]