[:en]Համահայկական խաղերի կամավորներից մեկը հանդես է եկել հրաշալի նախաձեռնությամբ[:]

[:en]Համահայկական ամառային 7-րդ խաղերին տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների հետ աշխատում էին մի շարք կամավորներ: Նրանցից մեկը՝ Հրանտ Իկիլիկյանը, խաղերի ընթացքում աշխատել է   հիմնականում ‹‹Մոսկվա›› ֆուտբոլային ակումբի հետ: Նա հանդես է եկել հրաշալի նախաձեռնությամբ. սեփական միջոցներով գրքեր է գնել և նվիրել թիմի ֆուտբոլիստներին:

‹‹Առաջին անգամ եմ որպես կամավոր հանդես գալիս Համահայկական խաղերում: Իմանալով, որ տղաները հայերի պատմության մասին քիչ բան գիտեն, որոշեցի նրանց  նվիրել Սերո Խանզադյանի ‹‹Անդրանիկ››, Վահան Թոթովենցի ‹‹Զորավար Անդրանիկը և իր պատերազմները››, Ֆրանց Վերֆելի ‹‹Մուսա լեռան 40 օրը›› և մի այլ գրքեր››,- ասաց Հրանտ Իկիլիկյանը:

68934789_928616334157372_2310094764843728896_n

‹‹Մոսկվա›› ֆուտբոլային ակումբն, իր հերթին, պատվոգրեր է հանձնել կամավորներին:

Հրանտն ասում է, որ Համահայկական խաղերին մասնակցելն իր համար մեծ պատիվ է։ Ըստ նրա՝ այս խաղերը լավ հնարավորություն են  կապեր հաստատելու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ:[:]