[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարում է[:]

[:en]Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայություն
[:]