[:en]Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան»[:]

[:en]Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ: Օրրանցիներն աղուհացով են դիմավորել սիրելի հյուրերին, որոնց ողջույնի խոսքով դիմել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

«Այս հանդիպումը շատ կարևոր է: Անապահով ընտանիքի երեխաներին հարկավոր է ոչ միայն նյութական օգնություն, այլ նաև բարոյական աջակցություն, որն այս պահին անում եք դուք»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:

Համահայկականի մարզիկները դատարկաձեռն չեն այցելել «Օրրան»: Նրանք երեխաների համար տարել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ դպրոցի համար անհրաժեշտ իրեր:

Հանդիպման ընթացքում մարզիկներն «Օրրանի» սաների հետ երգել են, պարել, պաղպաղակ հյուրասիրվել:

Հրաժեշտ տալիս հյուրերն օրրանցիներին խոստացել են, որ անհամբեր կսպասեն Համահայկական հաջորդ խաղերին և դարձյալ սիրով այցի կգան նրանց:

[:]