[:en]ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հայ ժողովրդի երազանքը աշխարհասփյուռ մեր քույրերին և եղբայրներին միավորված տեսնելն է, Հայրենիք-Սփյուռք հոգևոր կապի ամրապնդումն ու փոխայցելությունների խտացումն է: Այս գործին մեծապես նպաստում է սպորտը, և դրանում համոզել են համահայկական նախորդ երեք խաղերը: Երևանում արդեն չորրորդ անգամ է անցկացվում համահայկական այս գլխավոր մարզահանդեսը: Հայոց քաղաքամայրը կրկին իր գիրկն է ընդունել և միավորել բազմաթիվ հայ գաղթօջախների մարզիկ-մարզուհիներին: Նրանք խաղերի ընթացքում կցուցադրեն իրենց մարզական ունակությունները, անկոտրում կամքն ու առնականությունը:

            Մեր ժողովրդի բազմաթիվ զավակներն առաջին անգամ են ոտք դնում հայրենի հող: Կասկած չկա, որ նախորդների օրինակով ասպարեզներում ազնիվ պայքար մղելուց հետո նրանք եղբայրաբար կողջագուրվեն միմյանց հետ ու ընդմիշտ միասնական լինելու ցանկությամբ հրաժեշտ կտան մայր հողին, ու, համոզված ենք, կրկին կվերադառնան և, ինչու չէ, հիմնական գրանցում ստանալու վճռականությամբ:

Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, և բարի երթ Չորրորդ համահայկականին:

[:]