[:en]Հանդիպում ՏԿԶՆ նախարարի և մարզպետերի հետ[:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ մարզպետերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված բազմաբնույթ հարցեր: Մասնավորապես` ՀՀ մարզպետերի և քաղաքապետերի հետ քննարկվել են մասնակիցների հագուստի, սննդի, տրանսպորտի և գիշերակացի, համահայկական խաղերի ջահն ընդունող քաղաքներում համապատասխան միջոցառումների անցկացման և այլ խնդիրներ: Խոսվել է նաև քաղաքների համապատասխան մարզական կառույցների պատշաճ վիճակից` ըստ խաղերի գլխավոր մրցավարի կազմած ծրագրի:[:]