[:en]Մեծամորի և Ստեփանակերտի վոլեյբոլի տղամարդկանց թիմերը պայքարում են են 2- րդ տեղի համար[:]

[:en]Համահայկական ամառային 7-րդ խաղերի բազմաթիվ մարզաձևերից կիսաեզրափակիչ փուլն անցկացրին վոլեյբոլի տղամարդկանց հավաքականները։ Կիսաեզրափակչում մասնակցում էին Թբիլիսիի, Մեծամորի, Լոռու և Ստեփանակերտի թիմերը։

Խաղերի արդյունքում եզրափակիչ անցան Թբիլիսին և Լոռին։ Մեծամորն ու Ստեփանակերտը այսօր վիճարկելու են երրորդ հորիզոնականը։

«Երրորդ անգամ անընդմեջ մասնակցում ենք Համահայկական խաղերին։ Նախորդ տարիներին նվաճել ենք արծաթե և բրոնզե մեդալներ, այս տարի կրկին պայքարում ենք բրոնզե մեդալի համար»,- ասաց Ստեփանակերտի թիմի մարզիկ Անդրանիկ Մանուչարյանը։

Մեծամորի թիմի մարզիկ Մանուկ Մանուկյանն էլ նշեց, որ նախորդ տարիներին մեդալներ են շահել։ Այս տարի եկել էին ոսկե մեդալ նվաճելու նպատակով, սակայն պատրաստ են մինչև վերջ պայքարել նաև բրոնզի համար։

Եզրափակիչ խաղն անցկացվելու է վաղը՝ օգոստոսի 17-ին։[:]