[:en]«Մենք չգիտեինք՝ համահայկական խաղերը տեղի կունենան, թե ոչ». Միսակ Նաջարյան[:]

[:en]

Անդրադարձ  https://armeniasputnik.am
Տեսանյութ

«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում լիբանանահայ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Միսակ Նաջարյանն անդրադառնալով համահայկական ամառային 7-րդ խաղերին, նշել է, որ Սփյուռքն այս օրերին կենտրոնացած է Հայաստանի շուրջ և ուշադրությամբ հետևում է համահայկական խաղերին:

Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներից հետո Սփյուռքը շունչը պահած սպասում էր` արդյոք համահայկական խաղեր կանցկացվեն հեղափոխությունից հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի ընթացքում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Միսակ Նաջարյանը։

«Որպես կոմիտեի ներկայացուցիչներ մենք չգիտեինք համահայկական խաղերը տեղի կունենան, թե ոչ: Սակայն ես հուգու խորքում համոզված էի, որ խաղերը տեղի կունենան ու շատ լավ կկազմակերպվեն: Այդպես էլ եղավ, չնայած շատ դժվար էր կարճ ժամանակում Արցախում հազարավոր մարդիկ ընդունել: Բարձր մակարդակի կազմակերպվեց նաև բացումը, երեք հրաշալի օր անցկացրինք Արցախում, այնտեղ 8 մարզաձևում մրցույթ անցկացվեց»,- ասաց Նաջարյանը։

Նրա խոսքով` այս տարի խաղերն ընթանում են առանց թերության:

Ըստ Նաջարյանի` այս տարի Լիբանանից 182 մարզիկ է Հայաստան եկել, որոնք մրցելու են 15 մարզաձևերում։

«Որևէ դժգոհություն չկա, հակառակ, բոլորը ոգևորված են և պետք է շարունակեն նաև հետագայում գալ ու մասնակցել հաջորդ համահայկական խաղերին: Ասեմ ավելին՝ գնալով համահայկական խաղերի անցկացումը դեպի բարձր պրոֆեսիոնալիզմ է գնում: Սակայն պետք է շեշտեմ նաև, որ մեզ համար այստեղ կարևորը ոչ թե խաղերին շատ պորֆեսիոնալ մարզիկների մասնակցությունն է, այլ որ ամբողջ աշխարհից հայ մարզիկները գան, մասնակցեն, շփվեն, ծանոթանան»,-հավելեց ՀԽՀԿ գործկոմի անդամը:

Նա նշեց, որ խաղերի մասնակիցների ցանկում այս տարի ևս 3 երկիր է ավելացել։

[embedyt] https://www.youtube.com/watch?v=s7CeVG1e6DM[/embedyt]

«Որևէ դժգոհություն չկա, հակառակ, բոլորը ոգևորված են և պետք է շարունակեն նաև հետագայում գալ ու մասնակցել հաջորդ համահայկական խաղերին: Ասեմ ավելին՝ գնալով համահայկական խաղերի անցկացումը դեպի բարձր պրոֆեսիոնալիզմ է գնում: Սակայն պետք է շեշտեմ նաև, որ մեզ համար այստեղ կարևորը ոչ թե խաղերին շատ պորֆեսիոնալ մարզիկների մասնակցությունն է, այլ որ ամբողջ աշխարհից հայ մարզիկները գան, մասնակցեն, շփվեն, ծանոթանան»,-հավելեց ՀԽՀԿ գործկոմի անդամը:

Նա նշեց, որ խաղերի մասնակիցների ցանկում այս տարի ևս 3 երկիր է ավելացել։

Ավելին: https://armeniasputnik.am

[:]