Համահայկական խաղերի պատմություն

[:en] 

Համահայկական մարզական խաղեր անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., երբ ԽՍՀՄ-ում կատարվող որոշակի բարեփոխումները հույս էին ներշնչում, որ հնարավոր է Հայաստան հրավիրել սփյուռքի տարբեր հայկական հասարակական, մարզական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների: Ճիշտ է, նրանք կազմակերպում էին իրենց ներկուսակցական մարզական, իսկ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը` Նավասարդյան խաղերը, սակայն ակնհայտ էր, որ Երևանում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ մարզական խաղերի անցկացումը մեծապես կնպաստեր հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, սփյուռքի երիտասարդությանը հայրենիքի հետ ավելի մոտիկից ծանոթանալուն: Նախաձեռնողների խումբը գլխավորում էին Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Միքայել Իսպիրյանը և վարչության պետ Հարություն Յավրյանը: Այդ տարիներին երկիրն իրոք, քաղաքական բարեփոխումների շրջան էր ապրում, սակայն վերջնական որոշում կայացնողը դեռևս կուսակցական ապարատն էր, և 1988թ. Հայաստանում համանման միջոցառում կազմակերպելու և արտասահմանից հյուր հրավիրելու համար անհրաժեշտ էր Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի Համաձայնությունը:  1988թ. օգոստոսին, Սպորտկոմիտեի ղեկավարությունը համապատասխան նամակով դիմեց ՀԿԿ Կենտկոմ: Որպեսզի շատ ակնհայտ չլիներ, որ այդ միջոցառման գլխավոր նպատակը սփյուռքահայ մարզիկների մասնակցությունն է, որոշվեց մեղմացնել ձևակերպումները և նամակում մասնավորապես նշել. §Հանրապետության բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրան և սպորտը մասսայականացնելու, ազգային մարզաձևը պրոպագանդելու, եղբայրական հանրապետությունների միջև բարեկամական, մարզական կապերն ամրապնդելու նպատակով` Հայկական ԽՍՀ սպորտպետկոմը նախատեսում է 1988թ. հոկտեմբեր ամսին Հանրապետությունում անցկացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տասնօրյակ: Նախատեսվում է միջոցառմանը մասնակից դարձնել նաև Հունգարիայի Դյոր-Շոպրոն մարզի թիմերին¦:  Ցավոք, 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ահավոր երկրաշարժից հետո այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առժամանակ դադարեցվեցին: Սակայն արդեն 1989թ. փետրվարին, ելնելով ղարաբաղյան շարժման արձագանքներից, Սպորտպետկոմի նախագահի առաջին տեղակալ Միքայել Իսպիրյանի ստորագրությամբ, նոր բովանդակությամբ նամակ ուղարկվեց Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտե: Նամակում առաջարկվում էր 1989թ. սեպտեմբերի 20-ից 30-ը Երևանում անցկացնել §Նավասարդյան խաղեր¦ սփյուռքահայ մարզական  կազմակերպությունների մասնակցությամբ, հրավիրելով նաև Հունգարիայի Դյոր-Շոպրոն մարզի թիմերին:   Ստանալով ՀԿԿ Կենտկոմի համաձայնությունը`ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն և Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն ձեռնամուխ եղան Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղեր անցկացնելու հարցերին նվիրված խորհրդակցության կազմակերպմանը: Ելնելով հարցի լրջությունից, ծավալներից և տվյալ պահին երկրի տնտեսական վիճակից` նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները ձգձգվեցին մինչև 1990թ.:

     1990թ. հոկտեմբերի 8-13-ը Երևանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում կայացած խորհրդակցությանը մասնակցեցին` ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Միքայել Իսպիրյանը, վարչության պետ Հարություն Յավրյանը, բաժնի վարիչ Լևոն Մսերյանը, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ս. Բաղդասարյանը, տեղակալ Ռ. Կոզմոյանը, բաժնի պետ Գեղամ Ղարիբջանյանը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանն երկայացուցիչներ`Ա. Թութունջյանը, Մ. Մարդիրյանը (Լիբանան), Հ. Մանուկյանը (Կիպրոս), “Հայաստան – 2000 ” միության տնօրեն Ա. Հայրապետյանը (Ֆրանսիա) և ՀՀԴ մամլո  և տեղեկատու Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Ա. Շահբազյանը: Որոշվեց Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերն անցկացնել 1992թ. հուլիսի 15-30-ը Երևան քաղաքում` ֆուտբոլ, բասկետբոլ, (տղաներ, աղջիկներ), սեղանի թենիս, շախմատ մարզաձևերից:  Ելնելով խորհրդակցության արդյունքից` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն 1990թ. հոկտեմբերի 31-ին (N 01/1584) խաղերն անցկացնելու խնդրանքով դիմեց Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին: Շուտով ստացվեց կառավարության համաձայնությունը` ՀՀ Նախարարների Խորհրդի տեղակալ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ (1990թ. նոյեմբերի 20, N 055-12699):

     1991թ. Ղարաբաղյան պատերազմը մտավ ծանր փուլ: Դրան հաջորդեց էներգետիկ ճգնաժամը և շրջափակումը: Խաղերի անցկացումը ժամանակավորապես հետաձգվեց: Միայն 1994թ. հնարավորություն ընձեռվեց նորից անդրադառնալու այս հարցին: Ստեղծվեց նախաձեռնող խումբ, որում ընդգրկվեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության վարչության պետ Աշոտ-Մելիք Շահնազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հարություն Յավրյանը, սպորտկոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: 1995թ. Փարիզում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից անցկացվող համաշխարհային խաղերի օրերին Ալբերտ Բոյաճյանը, Հրանտ Բարդակչյանը և  Աշոտ-Մելիք Շահնազարյանը որոշեցին և հրապարակայնորեն հայտարարեցին համահայկական մարզական խաղեր անցկացնելու մասին:

 1997թ. ապրիլի 29-ից 30-ը տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե: Կոմիտեի կազմում ընդգրկվեցին պետական, հասարակական կազմակերպությունների, սփյուռքի բոլոր կուսակցությունների և միությունների մի շարք ներկայացուցիչներ` Հրանտ Բարդակչյանը` Տորոնտոյից, Ալբերտ Բոյաճյանը` Լոս Անջելեսից, Հրաչ Մանուկյանը` Նիկոսիայից, Հրաչ Սիսեռյանը` Փարիզից, Հրաչ Դեր-Սարքիսսյանը` Մոնրեալից, Սարքիս Սարքիսյանը` Բեյրութից, Ժակ Հայրաբեդյանը` Փարիզից և շատ ուրիշներ: Խաղերի հիմնական հովանավորներ դարձան Ալբերտ Բոյաճյանը` Լոս Անջելեսից, Վարտ Ալեքսանյանը` Կահիրեից, Հակոբ Կիրմիզյանը` Բուխարեստից, Ժան Մաքսյանը` Հոնգկոնգից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ընտրվեց Աշոտ Մելիք-Շահնազարյանը:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽԱՂԵՐԻ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ԿՈՄԻՏԵԻ  ԳՈՐԾԿՈՄԻ  ԱՌԱՋԻՆ  ԿԱԶՄԸ

1998 թվական

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ-Մելիք Շահնազարյան

Նախագահ
Իշխան Զաքարյան ՀՀ, Երևան
Ալեքսան Ավետիսյան ՀՀ, Երևան
Գարիկ Բալայան ԼՂՀ, Ստեփանակերտ
Արթուր Գևորգյան ՀՀ, Երևան
Հարություն Յավրյան ՀՀ, Երևան
Վաղինակ Սարքիսսյան ՀՀ, Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Բարդակչյան Կանադա, Տորոնտո
Ալբերտ Բոյաճյան ԱՄՆ, Լոս Անջելես
Վարդգես Կնաջյան Բելգիա, Բրյուսել
Հրաչ Մանուկյան Կիպրոս, Նիկոսիա

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հրաչ Սիսեռյան Ֆրանսիա, Փարիզ
Վարդգես Եսկիբաշյան Լիբանան, Բեյրութ
Մանվել Մարսելյան ԱՄՆ, Լոս Անջելես
Հրաչ Տեր-Սարքիսսյան Կանադա, Մոնրեալ

ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Սառաֆյան Լիբանան, Բեյրութ
Ջեք Հայրապետյան Ֆրանսիա, Փարիզ
Վարդան Գոչապանյան ԱՄՆ, Լոս Անջելես
Սարգիս Սարքիսսյան Լիբանան, Բեյրութ

ԱՊՀ – ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ

Իգոր Տեր-Հովհաննիսյան ՌԴ, Մոսկվա
Հակոբ Կիրմիզյան Ռումինիա, Բուխարեստ
Հակոբ Մաքսյան Չինաստան, Հոնկոնգ
Վանիկ Պետրոսյան Իրան, Թեհրան

1987-1999 թվականներին կատարված ահռելի աշխատանքների շնորհիվ վերջապես իրականացավ վաղեմի երազանքը` Հայաստանի Հանրապետության վարչապետը (1998թ. հուլիսի 30-ի N 463, 1999թ. ապրիլի 30-ի N 255, 1999թ. օգոստոսի 9-ի N 496) որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը: ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում յուրաքանչյուր կառույց ստացավ հստակ հանձնարարական` Համահայկական առաջին խաղերի կազմակերպչական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Համահայկական առաջին խաղերը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու գործում զգալի ներդրում ունեցան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, խաղերի կազմկոմիտեի նախագահ Խոսրով Հարությունյանը (1999թ.) և ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ Իշխան Զաքարյանը (1997-2007թթ.): շԱռաջին խաղերի կազմակերպման և  անցկացման հետ կապված բոլոր աշխատանքներն ընթացել են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո: Խաղերի անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրեց որոշակի ֆինանսական օժանդակություն, իսկ ՄՕԿ-ի նախագահ մարքիզ Խուան Անտոնիո Սամարանչը ողջույնի հեռագիր հղեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

                        ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵ

Լոզանհուլիսի 16, 1999թ.

ՀՀՆախագահ

Ն.ԲպրնՌոբերտՔոչարյանին

Պարոն Նախագահ

Օգոստոս ամսին Հայաստանը պատրաստվում է ընդունել Համահայկական առաջին խաղերի մասնակիցներին:

Ես համոզված եմոր այս խաղերը կմիավորեն Հայաստանից և արտասահմանյան պետություններից հայկական ծագում ունեցող մարզիկներինկաջակցեն հայ ժողովրդի համախմբմանը և §Սպորտ բոլորի համար¦ մարզական ոգու զարգացմանը:

Օլիմպիական շարժման անունից ես մաղթում եմ խաղերի կազմակերպիչներին և մասնակիցներին ամենայն հաջողություններ:

Խնդրում եմ ընդունեքպրն Նախագահիմ բարձր հարգանքի խորին հավաստիքը:

Խուան Անտոնիո Սամարանչ 

Մարկիզ դե Սամարանչ

Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հեղինակավոր հասարակական կազմակերպություն է, որը համագործակցում է Եվրոպայի Խորհրդի, Միջազգային Օլիմպիական Կոմիտեի, Յունեսկոյի, Ֆեյր Փլեյի համաշխարհային եվրոպական շարժման և այլ միջազգային սպորտային ատյանների հետ: Համաշխարհային Կոմիտեն պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, ունի իրավաբանական կարգավիճակ, կանոնադրություն, կանոնակարգ, ղեկավար մարմիններ և Հայաստանում ու արտասահմանում պարբերաբար անցկացնում է իր Գլխավոր ասամբլեաները, գործկոմի նիստերը:

 [:hy] 

 [:]