[:en]Համահայկական խաղերի ջահը՝ Մուշում և Անիում. համախմբվում ենք Արևմտյան Հայաստանում[:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ: Մեր հայդուկային երգերում այնքան շատ հնչեցված այս քաղաքի միայն անունն արդեն արյան կանչ է արթնացնում մեր սրտերում:

Աչքերիդ առաջ հառնում է մեր ֆիդայիների խրոխտ կերպարները և ակամաճամփորդում ես՝ մասնակից դառնալով նրանց պայքարին, որը դեռ չի մարել քո երակներում:

Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրեցին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:

Պատվիրակությանը ընդունեց նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան էր. նորընտիր քաղաքապետը շտապել էր հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնակլան օրվա միջոցառումները:

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասաց նա

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց,- «Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է»: Նա Մուշի քաղաքապետին հանձնեց Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվեց համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:

Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր նետեցին Արածանի գետ` հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:

Անին` Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց  և սիրով ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

Հայոց Բագրատունիների հինավուրց քաղաքն իր հզոր պարիսպներով, փառավոր անցյալով  նոր շունչ ու հոգի տվեց պատվիրակության անդամներին, որոնք  մեր հպարտության  և հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտ պետք է հասցնեն համահայկական խաղերի ջահը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասաց, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:

Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս ու աննկարագրելի հայկականություն է հորդում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետերը:

Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:

Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչաչումը և  հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը:[:]