[:en]Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին[:]

[:en]Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 17-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին:
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շեշտել է մարզական խոշոր միջոցառման կարևորությունն Արցախի մարզական ու սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով բարձր մակարդակով 7-րդ ամառային խաղերը հյուրընկալելու արցախցիների պատրաստակամությունը: Պետական նախարարն, ըստ այդմ, շեշտել է կազմակերպչական աշխատանքները համակարգված իրականացնելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Զեկուցմամբ հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, համահայկական խաղերի միջազգային կոմիտեի անդամ Վարդան Բալայանը: «Օգոստոսի 6-ին խաղերի բացման արարողությունն, իսկ 7-ին և 8-ին մարզական միջոցառումների անցկացումը Արցախ է բերելու ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից: Այս օրերին աշխատանքներ են տարվում մարզիկների ու հյուրերի գիշերակացն ու ժամանցն ապահովելու համար: Առկա հյուրատները, զբոսաշրջային տներն ու մասնավոր հատվածի հետ բանակցությունները՝ կեցության վայրերը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ, շարունակվում են»,- տեղեկացրել է Վ. Բալայանը:
Շինարարական լրացուցիչ աշխատանքների, տրանսպորտային հարցերի, մշակութային միջոցառումների շուրջ պարզաբանումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Պետական նախարարը հանձնարարել է կարճ ժամկետներում առկա տեխնիկական հարցերի շուրջ հանդես գալ լրացուցիչ առաջարկություններով, ուշադրություն հրավիրել անվտանգության հատուկ միջոցառումների անցկացմանը:

Աղբյուրը՝ gov.nkr.am[:]