[:en]Համահայկական խաղերին մասնակիցների շարքը համալրվել է երեք նոր քաղաքներով[:]

[:en]Համահայկական ամառային 7-րդ խաղերին առաջին անգամ 3 նոր պետության քաղաքներ կմասնակցեն: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ ՀԱԽ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Լուծված է այն խնդիրը, որ մենք ուզում էին համահայկական խաղերը դարձնել համահայկական մտածողության արդյունք: Մեր սփյուռքի կառույցները հազարավոր մարդկանց բերում են այս խաղերին և այդ բոլոր ծախսերը կատարում են իրենք: Այնպես որ, խաղերն իրոք դառնում են համահայկական կենսունակ ծրագիր, և 20-ամյա պատմությունը դա է ապացուցում: Այս անգամ 3 նոր պետություն կա, որ երբեք մեր 20 ամյա պատմության մեջ չեն մասնակցել խաղերին: Դրանք են` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը, Իրաքի Բաղդադ քաղաքը և Չեխիայի Պրահա քաղաքը»,- ասաց նա:

7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի6-ինՍտեփանակերտի քաղաքային մարզադաշտումժամը 21:00-ինԱվանդույթի համաձայնայն կվարի Կարեն ԳիլոյանըԽաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝աշխարհի 145 քաղաքիցԽաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում ևԱրցախի մյուս երկու քաղաքներումիսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Աղբյուրը՝ armenpress.am[:]