[:en]Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին[:]

[:en]Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումն Արցախում համարել է նշանակալի իրադարձություն մեր հանրապետության կյանքում՝ երախտագիտություն հայտնելով կոմիտեին կատարված քրտնաջան աշխատանքի համար:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=LgStadXUV4s[/embedyt][:]