[:en]Երկրորդ անգամ ավելի լավ արդյունքներ գրանցեցի. Իրենա Մուրադյան[:]

[:en]Հայաստանի ներկայացուցիչ Իրենա Մուրադյանը, որը երկրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին, թենիսի եզրափակչի համառ և էմոցիոնալ խաղում  զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

‹‹Բոլոր մարզիկներն էլ մասնակցում են հաղթանակի համար, սակայն ինձ այսօր խանգարեց հոգնածությունը, երեկ էլ խաղ էի ունեցել և դեռևս չէի հասցրել վերականգնվել: Շնորհավորում եմ իմ մրցակցին՝ Գաբրիելային, հաղթանակի առթիվ››,- ասաց Իրենան:

Ըստ նրա՝ տարեցտարի ուժեղանում են մարզիկները և դրա հետ մեկտեղ բարելավում են իրենց արդյունքները: Իրենան նշեց, որ այս տարի ավելի հաջող է մասնակցել Համահայկական խաղերին, քան նախորդին:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]