[:en]Ավարտվեց Համահայկական խաղերի թենիսի եզրափակիչը[:]

[:en]Այսօր տեղի ունեցավ Համահայկական 7-րդ ամառային խաղերի թենիսի աղջիկների եզրափակիչ փուլը: Միմյանց դեմ մրցեցին Հայաստանը ներկայացնող թենիսիստներ 20-ամյա Գաբրիելա Ակոպյանը և 16-ամյա Իրենա Մուրադյանը: Խաղն անցավ դժվար և համառ պայքարում:  Երկու սեթում էլ հաղթեց Գաբրիելա Ակոպյանը. առաջին սեթում՝ 6-3, երկրորդում՝ 6-4 հաշվով:

‹‹Շատ ուրախ եմ, որ իմ մարզուհին, առաջին անգամ մասնակցելով Համահայկական խաղերին, կարողացավ պատվով ներկայանալ և հաղթել: Ճիշտ է, մրցակիցը նույնպես լավ էր հանդես գալիս, սակայն Գաբրիելային հաջողվեց առաջ անցնել և հաղթել››,- ասաց Գաբրիելայի մարզիչ Պետրոս Մկրտչյանը:

Օգոստոսի 16-ին կայանալու է թենիսի տղաների եզրափակիչ խաղը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]