Համահայկականում թենիսի հաղթողը Հայաստանի ներկայացուցիչն է

Առաջին անգամ մասնակցելով Համահայկական խաղերին՝ Հայաստանը ներկայացնող թենիսիստ Գաբրիելա Ակոպյանը դարձավ հաղթող:

‹‹Մեծ պատիվ է մասնակցել Համահայկական 7-րդ ամառային խաղերին և հաղթել: Սա ինձ համար շատ կարևոր հաղթանակ էր: Շնորհավորում եմ իմ մրցակցին երկրորդ հորիզոնակը զբաղեցնելու համար, նա նույնպես մեծ աշխատանք էր տարել և արժանի էր եզրափակչում խաղալու››,- ասաց Գաբրիելլան:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն, ըստ Գաբրիելայի, մեծ փորձ տվեցին իրեն և օգնեցին հասնել նպատակին:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: