[:en]Մեծ կարևորություն եմ տալիս Համահայկական խաղերին. սիրիահայ թենիսիստ[:]

[:en]Սիրիայից եկած թենիսիստ Հայկ Դավիդյանը մեծ ոգևորությամբ է պատմում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին: Հայկն առաջին անգամ է մասնակցում և դուրս է եկել թենիսի կիսաեզրափակիչ:

‹‹Բավականին մեծ թվով մարզիկներ են ժամանել Հայաստան աշխարհի տարբեր մասերից: Այդ փաստը շատ ուրախալի է: Այս օրերի ընթացքում, բացի թենիսիստներից, շփվել եմ այլ մարզաձևերում հանդես եկող մարզիկների հետ: Կարծում եմ, որ մեր կապը շարունակական է լինելու››,- ասաց Հայկը:

Հայկը Համահայկական խաղերին մեծ կարևորություն է տալիս, և վստահեցնում է, որ հաջորդ անգամ նույնպես մասնակցելու է:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]