[:en]Այս անգամ եկել ենք հաղթելու. Ախալքալաքի բասկետբոլիստ[:]

[:en]Ախալքալակը ներկայացնող բասկետբոլի աղջիկների թիմը Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում չորս խաղ է անցկացրել և չորսում էլ հաղթող է դուրս եկել:

‹‹Մեր թիմը երրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին: Նախորդ երկու տարիներին մենք երկրորդ հորիզոնականն ենք զբաղեցրել, այս անգամ եկեք ենք հաղթելու››,- ասաց Ախալքալաքի բասկետբոլիստ Մարիամ Ասարյանը:

Մարիամը նշեց, որ երբ առաջին անգամ Համահայկական խաղերի շրջանակներում եկավ Հայաստան, շատ ընկերներ ձեռք բերեց, և այդ ընկերների հետ շփումը մինչ օրս պահպանվում է:

Ախալքալաքի բասկետբոլի աղջիկների թիմը  հաղթողի հավակնորդներից է:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]