[:en]Կամավորներն իրենց ներդրումն ունեցան Համահայկական խաղերում․ Սևակ Կարապետյան[:]

[:en]Տեսանյութ.

Համահայկական 7- րդ ամառային խաղերին մասնակցել է ավելի քան 400 կամավոր։ Նրանք Հայաստան ժամանած մեր հայրենակիցների հետ են եղել ամբողջ ընթացքում, ներկա են գտնվել Ստեփանակերտում կայացած հանդիսավոր բացմանը, մասնակցել շքերթի։

Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Սևակ Կարապետյանը նշում է, որ կամավորական աշխատանքը շատ լավ փորձ է երիտասարդների համար։ Ըստ նրա՝ կամավորներն առանձնահատուկ ոգևորվածությամբ են ընդգրկվել Համահայկական խաղերում, քանի որ շփվում են արտերկրի մեր ազգակիցների հետ, նպաստում հայապահպանութնանն ուղղված այս մեծ ծրագրին։ Նա ասաում է, որ կամավորներն այդ գործում ունեցան իրենց ներդրումը։

Սևակ Կարապետյանը պատմում է, որ նրանք ամեն օր առավոտյան 8- ից եղել են խաղերի մասնակիցների հետ, շատ արագ արձագանքել բոլոր հարցերին, կարգավորել ընթացքում առաջացած խնդիրները, հոգատար վարաբերվել յուրաքանչյուրին։ Այդ ամենի արդյունքում ձևավորվել են ամուր ընկերական կապեր, ստեղծվել է ջերմ մթնոլորտ։

Կամավորներից շատերն առաջին անգամ են այցելել Արցախ։  Նրանք շատ բարձր են գնահատում մեր հերոս նահատակների արյամբ սրբացած հողում հայությանը համախմբելու գաղափարը, որն իրականություն դարձավ լավագույն դրսևորմամբ։ Երիտասարդներն ասում են, որ մեր հայրենակիցների համար ամեն ինչ արել են այնպես, ինչպես կանեին հարազատ քրոջ և եղբոր համար։

Բոլոր պատրաստակամ են կրկին գործակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ։

[embedyt] https://www.youtube.com/watch?v=W6eRgEsZ9I4[/embedyt]

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունեցան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցեցին  պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:

 [:]