[:en]Այս խաղերը հաստատուն կամուրջ դարձան Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև. Զաքարյան[:]

[:en]Համահայկական 7-րդ խաղերն ավարտվեցին

Երևանի Ազատության հրապարակում մեծ հանդիսությամբ ավարտվեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը:

20-ամյա խաղերի փակման արարողության մեկնարկին ներկաներին խոսքով դիմեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը` շնորհակալություն հայտնելով խաղերին իրենց աջակցությունը բերած բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, մասնակիցներին և մրցավարների, ինչպես նաև լրագրողներին:

«Խաղերը հաստատուն կամուրջ են դաչձել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միջև»,- շեշտեց Զաքարյանը: Որից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պարգևատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանով: Ներկաներին հրաժեշտի խոսքով դիմեց նաև Համահայկական խաղերի հիմնադիր անդամներից Ալբերտ Բոյաջյան` շեշտելով, որ սպորտով միաբանվում են Հայաստանն, Արցախը և Սփյուռքը: Բոյաջյանը կոմիտեի անունից Իշխան Զաքարյանին շնորհեց պատվո շքանշան:

Համահայկական խաղերի պաշտոնական փակումը հայտարարց ու բոլոր մրցանակակիրներին  պարգևները հանձնեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միսս համահայկական խաղեր» ճանաչվեց Ռուսաստանի վոլեյբոլիստ Աննա Թունյանը: Լավագույն մարզական պատվիրակությունը Ռուսաստանի ընդհանուր թիմն է, «Արդար խաղի» մրցանակը ստացավ բասկետբոլի Հալեպի կանանց թիմը: Համահայկական խաղերի հայտնություն դարձավ Դուբայի պատվիրակությունը: «Կարգապահության և մարզական ոգու» մրցանակն իրենց հետ հայրենիքից կտանեն Վիեննայի թիմը: Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ լավագույն քաղաքներ ճանաչվեցին Էջմիածնի և ավստրալական Սիդնեյի պատվիրակությունները: Պարգևատրման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համահայկական խաղերի 14 օրերի ընթացքում մենք վայելեցինք միասին լինելու բերկրանքը: Ապացուցեցինք, որ մենք ենք և միասնական ենք: Փակման արարողությունը խորհրադանշում է , որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք` Երևանը: Անկախ քաղաքական և կուսակցական պատկանելության, մենք միշտ միասնական ենք լինելու: 8-րդն ավելի մեծ են լինելու»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցներին և կազմակերպիչներին ու հայտարարեց խաղերը փակված:

7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում էր 5244 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի 161 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվեց Երևանում: Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

 

DSC_7471-1
DSC_7471-1

[:]