[:en]Արցախում համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը չափազանց կարևոր է. Իշխան Զաքարյան[:]

[:en]

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախում համահայկական 7-րդ ամառային խաղերի մի մասի անցկացման վերաբերյալ հարցերը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին այսօր՝   մարտի 26-ին, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հետ   հանդիպումից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ   դեռևս  2015 թվականին Հայաստանում  անցկացված   համահայկական    6-րդ  ամառային  խաղերի   ժամանակ  էր որոշվել, որ  հաջորդ ՝  7-րդ  խաղերի  մի   մասն    անց  է   կացվելու  Արցախում:
Հանդիպմանը   Ի.  Զաքարյանը  Բ.  Սահակյանին    տեղեկացրել է, որ    համահայկական    7-րդ   ամառային   խաղերի  անցկացման  համար  ՀՀ  կառավարությունն   արդեն կայացրել է  որոշում՝  ստեղծելով   պետական  հանձնաժողով:
«Գտնում եմ, որ  Արցախում   համահայկական    7-րդ   ամառային   խաղերի   անցակցումը   չափազանց  կարևոր  է   թե´  արցախցիների   և  թե´  համայն  հայության համար:  Օգոստոսի  5-ից  հյուրերը  կժամանեն    Արցախի  Հանրապետություն, իսկ  օգոստոսի  6-ին  տեղի  կունենա  խաղերի   բացման  հանդիսավոր  արարողությունը. խաղերը կտևեն երեք  օր:  Օգոստոսի  8-ից  Երևանում    կմեկնարկի   խաղերի   երկրորդ  փուլը, իսկ        օգոստոսի   17-ին  էլ տեղի   կունենա   համահայկական  7-րդ  ամառային   խաղերի  փակման  արարողությունը»,- ավելացրել  է  Ի. Զաքարյանը:

[:]