[:en]Աշոտ Մելիք-Շահնազարյան 1999-2002 թթ.[:]

[:en]Դիվանագետ, գրող: Ծնվել է 1931 թվականին: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը և Բարձրագույն դիվանագիտական դպրոցը:
Աշխատել է նախկին ԽՍՀՄ-ի Արտաքին գործերի նախարարությունում և տարբեր դեսպանատներում:
Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժանմունքի տնօրեն:
Եղել է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից հնգամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Մոսկվայում XXII Օլիմպիական խաղերի մամլո կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, սուսերամարտի միջազգային կարգի մրցավար, սուսերամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ:
«Վարազդատ» օլիմպիոնիկը` Հայաստանից» պատմական վեպի հեղինակ:[:]