Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներին

Մայիսի 25-ին   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի որոշ անդամների: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Արագած Ախոյանը,  Ռոլանդ Շառոյանը,  Հարություն Յավրյանը,   Էդիկ Մինասյանը և  Մերուժան Տեր Գուլանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի  ջահի վառման արարողության հետ կապված  ընթացիկ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Քանի որ խաղերը անցկացվոմ են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում , ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգում է կազմկոմիտեի անդամ Խոսրով Հարությունյանը:  Նա  մանրամասն  ներկայացրեց ջահի վառման և տեղափոխման  աշխատանքների ընթացքի մասին:

Մինչև խաղերի մեկնարկը համահայկական խաղերի ջահը  կանցնի Հայաստանի մարզերով   ու Սփյուռքի գաղթօջախներով:   Խաղերի  օրը՝ օգոստոսի 2-ին, այն կմտնի Հրազդան մարզադաշտ  և  կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:

 Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր: