[:en]ՀՀ ՆԱԽԱԳԱՀՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր

Սրտանց ողջունում եմ Համահայկական խաղերի մասնակիցներին  և հյուրերին:

Խաղեր, որ այսուհետ կդառնան ավանդական և բարոյական ու հոգեկան հզոր լիցք կհաղորդեն աշխարհի հայությանը: Այս խաղերը Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորելու մեր նոր քաղաքականության դրսևորումներից են: Հայրենիքն առաջին անգամ է հյուրընկալում սփյուռքահայ մարզիկների այսպիսի լայն զանգված:  Սպորտն ու հայրենիքը միավորող ուժը մեզ կդարձնի ավելի հզոր: Մաղթում եմ Ձեզ արդար մրցակցություն, մարզական հաջողություններ, երջանիկ պահեր և հաղթական ոգի:

Այսօր, 1999թ. օգոստոսի 28-ին, Համահայկական առաջին խաղերը հայտարարում եմ բացված:[:]