[:en]ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ[:]

[:en]

Համահայկական առաջին խաղերի մեծարգո մասնակիցներ

Այս օրն աշխարհի ողջ հայության հայացքն ուղղված է Մայր Հայաստանին, այդ հայացքը ջերմացնում, ուժ ու եռանդ, կորով է հաղորդում յուրաքանչյուրիս:

 Եվ դա բնական զգացողություն է ու նպատակ: Մեր հայրենիքի պատմության ողջ ընթացքում Մայր Հայաստանում առաջին անգամ է անցկացվում մարզական այսօրինակ միջոցառում: Համահայկական վեհաշունչ անունը կրող այս խաղերը հայոց մայրաքաղաք են հրապուրել աշխարհով մեկ սփռված հայ գաղթօջախների բազմաթիվ մարզիկ–մարզուհիների, որոնք հայրենի պետության հովանու ներքո ցուցադրելու են իրենց ուժն ու գեղեցկությունը, հաղթելու անսպառ կամքն ու եռանդը: Սփյուռքահայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն առաջին անգամ են այցելում Մայր Հայրենիք: Հայաստանը նրանց համար յուրահատուկ ուխտավայր է… Կասկածից վեր է, որ նրանց հանդիպումը մայր հողի հետ կնշանավորվի մարզական ակնառու նվաճումներով, կդառնա նրանց մարզական կենսագրության ամենակարևոր փուլերից մեկը:

 Մեր բոլորիս երազանքն է աշխարհասփյուռ հայության միավորումը, եղբայրական կապերի ամրապնդումն ու սերտացումը, փոխադարձ այցելությունները… Սպորտը հենց այն դեսպանն է, որն ամենից լավ է կատարում այդ դերը: Ուրեմն թող Համահայկական առաջին խաղերը մրցակցական անսպառ ուժ ու եռանդ հաղորդեն նրա մասնակիցներին` ի փառս մեր նոր ու անկախ հայրենիքի, ի փառս ժողովուրդների մերձեցման ու բարեկամության, ի փառս խաղաղության:

             Բարի երթ Ձեզ, սիրելի հայրենակիցներ:

[:]