[:en]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]Հարգելի հայրենակիցներ,
Հարգարժան հյուրեր,
Ջերմորեն ողջունում եմ Երկրորդ համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին:
Համահայկական խաղերը մեր ժողովրդի կյանքում արդեն գրավել են իրենց հատուկ տեղը` դառնալով ազգային միասնության ինքնատիպ գործոն: Դրա վառ արտահայտությունն են Երկրորդ համահայկական խաղերի աշխարհագրական լայն ընգրկումը և մասնակիցների մեծ թիվը: Հատկանշական է, որ Համահայկական խաղերն արդեն ձևավորում են իրենց ավանդույթներն ու նորաստեղծ պատմությունը:
Համոզված եմ, որ հայրենիքի միավորող ոգին և սպորտային արդար մրցակցությունը նոր ու հզոր լիցքեր են հաղորդելու բոլորիս և հատկապես երիտասարդությանը:
Մաղթում եմ ձեզ մարզական հաջողություններ, մարտական տրամադրություն և հաղթական ոգի:
Այսօր` 2001 թվականի օգոստոսի 18-ին, Երկրորդ համահայկական խաղերը հայտարարում եմ բացված:[:]