[:en]ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ [:]

[:en]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Ողջունում եմ Համահայկական չորրորդ խաղերի անցկացման կապակցությամբ: Ուրախալի է, որ hամահայկական բնույթ կրող միջոցառումները  դառնում են ավանդական` տարեցտարի ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը: Համահայկական խաղերը մեկն են այդ միջոցառումներից և ամեն անգամ հանդիսատեսի և մասնակիցների համար իսկապես դառնում են տոն և անմոռանալի իրադարձություն: Նախորդ երեք խաղերը վկայեցին, որ մարզական այդ միջոցառումը նաև մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանը, դառնում հայ գաղթօջախները միավորող գործոն:

Աշխարհի չորս ծայրերից ժամանած մեր հայրենակիցները Համահայկական խաղերի օրերին հնարավորություն են ստանում լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում, այցելել տեսարժան վայրեր, ավելի մոտիկից ճանաչել հայրենիքը, շփվել իրենց հասակակիցների հետ և ամենի արդյունքում, մարզական խաղերին մասնակցելուց բացի, հարստացնել իրենց տպավորությունները:

Կրկին ողջունում եմ այս հրաշալի միջոցառումը, մաղթում բոլոր մարզիկ-մարզուհիներին ոգևորիչ ելույթներ, ազնիվ մրցակցություն, որպեսզի հաղթի ուժեղն ու արժանին, բայց, որ ամենակարևորն է , խաղերի ամբողջ ընթացքում իշխող լինի սերը միմյանց ու մեր Հայրենիքի նկատմամբ:[:]