[:en]ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Յուրաքանչյուր հայի մոտ, համոզված եմ, ազգային հպարտություն և բարձր արժանապատվություն են առաջացնում համահայկական խաղերը: Ուշագրավ է նաև կազմկոմիտեի աշխատանքը: Խաղերի բացման և փակման արարողությունները մեկմեկու նման չեն, բայց դրանք կապված են իրար, լրացնում են միմյանց, բնույթով լիովին հայկական են և հարազատ մեր ազգային ավանդութներին:

            Համեմատելով նախորդ երեք խաղերի մարզական արդյունքները` համոզվում ենք, որ տարեցտարի ցուցանիշները բարձրանում են և գոհացնում: Ուստի, հավատում եմ, որ առաջիկայում ազգային հավաքականները կհամալրվեն Սփյուռքի մարզիկ-մարզուհիներով: Շատերը մեր եռագույնի ներքո Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև օլիմպիական խաղերում: Հետևենք նրանց խրոխտ շարքերին և կհամոզվենք, որ Սփյուռքի բոլոր գաղթօջախների պատվիրակներն ունեն ձիգ կեցվածք, օլիմպիական համարձակություն և սառնասրտություն: Համահայկական խաղերը նաև մարզական հաղթանակների երաշխիք են տալիս:

[:]