[:en]ՀԽՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ[:]

[:en]ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ.

Համահայկական ձմեռային առաջին խաղերի հարգելի մասնակիցներ.

Ուղիղ 15 տարի առաջ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կազմակերպվեցին  Համահայկական առաջին խաղերը: Այն իսկական կամուրջ էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ իր յուրօրինակ դրսևորումներով:

Առաջին  – Տարեցտարի ավելացավ խաղերի մասնակիցների թիվը: Այժմ նրանք    3244-ն են, իսկ աշխարհագրական առումով 62 քաղաքները դարձան 128:

Երկրորդ – Խաղերի օրերին Հայաստան ժամանած մեր հայրենակից երիտասարդների մոտ 90 % առաջին անգամ էին լինում մայր Հայրենիքում:

Հավատացեք, սրանք չափազանց կարևոր, նաև ոգևորիչ դրսևորումներ են: Ձմեռային մարզաձևերով նմանատիպ միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ խաղերի կազմկոմիտեն առաջին անգամ հոգում է մասնակիցների բոլոր ծախսերը՝ բացառությամբ ճանապարհածախսի:

Հաճելիորեն զարմացած ենք Ձմեռային առաջին խաղերի մասնակիցների քանակից:

Շուրջ 400 մասնակից 11 պետությունների 22 քաղաքներից:

Սա անակնկալ էր նաև մեզ համար, քանզի Հայաստանը, և կարծում եմ նաև Սփյուռքը, այդքան լավ ավանդույթներ չունեն ձմեռային մարզաձևերում:

Բայց, եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը:

Սիրելի մասնակիցներ. Ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ մայր Հայրենիքի այս գեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում:

Ուզում եմ, որ դուք շատ սիրեք ի՛մ, Ձե՛ր և համա՛յն հայության հույսի կենտրոն Հայաստանը: Ուզում եմ, որ Դո՛ւք, Ձեր ծնողնե՛րը, Ձեր ընկերնե՛րն ու բարեկամնե՛րը հաճախ այցելե՛ք Հայաստան: Բոլորս պարտավոր ենք սիրել Մեր երկիրը, մեր հայրենիքը: Հայրենիքը լավ կամ վատ չի լինում, հայրենիքը լինում է միակը: Համահայկական Ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին ողջունելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:

[:]