[:en]Իշխան Զաքարյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[:]

[:en]Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոցի» անվան շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Պարգևների են արժանացել նաև Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, պետական և հասարակական գործիչներ: Միջոցառմանը ներկա են եղել հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և մի շարք այլ պաշտոնատար և հոգևոր անձինք:[:]