ՀՀ վարչապետը հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնցով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝

Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար),
Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու),
Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար),
Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ):

Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է՝

Բագրատ Արմենի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ),
Դավիթ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն),
Մուշեղ Հենրիի ԳԱՌՈՒԿՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):

 

Կից՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
https://www.e-gov.am/decrees/item/21165/

 

 

ՀՀ վարչապետը հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
https://www.e-gov.am/decrees/item/21166/

ՀՀ վարչապետը հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց