ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

ՀՀ նախագահի հրամանագրեր

 

ՀՀ վարչապետի հրամանագրեր

ԱՀ նախագահի հրամանագրեր

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ «Իշխան Զաքարյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին»

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:

Հոկտեմբերի 24-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մշակույթի ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման համար «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի մշակութային ծրագրի հեղինակ, գլխավոր ռեժիսյոր Ռուբեն Հովհաննիսյանին:

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին/ 24.10.2019/

Հոկտեմբերի 24-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերում ունեցած զգալի ներդրման համար պարգևատրել է՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողության շքերթի կազմակերպիչ, հաղորդավար Կարեն Գիլոյանին , շքերթի պատասխանատուներ՝ Գրիգորի Սահակյանին, Հրանտ Ենոքյանին, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լրատվական ծառայության աշխատակից Լուսինե Մկրտչյանին, «Միլեն շոու բալետ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանին, Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան դրամատիկական թատրոնի դերասան, Տրդատ թագավորի դերակատար Գենա Առուշանյանին, Տիգրան Մեծի դերակատար Օհաննես Ասլանյանին, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լուսաձայնային սարքավորումների պատասխանատու Արթուր Մուշեղյանին:

ՀԽՀԿ Գործկոմի որոշումներ

  • ՀԽՀԿ Գործկոմի որոշումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին «Պատվո նշան» շքանշանով պարգևատրելու մասին/24.10.2019/

Հոկտեմբերի 24-ին, ՀԽՀԿ Գործկոմի որոշմամբ՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած ծանրակշիռ ներդրման համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի ,,Պատվո նշան,, շքանշանով:

  • ՀԽՀԿ Գործկոմի որոշումը Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին, Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին ՀԽՀԿ 20-ամյակի մեդալով պարգևատրելու մասին /24.10.2019/

Հոկտեմբերի 24-ին, ՀԽՀԿ Գործկոմի որոշմամբ՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում զգալի ներդրում ունենալու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից Համահայկական խաղերի 20-ամյակի մեդալով պարգևատրվել են՝ Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

  • ՀԽՀԿ Գործկոմի որոշումը մշակույթի և սպորտի գործիչներին ՀԽՀԿ մեդալով պարգևատրելու մասին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերում ունեցած ներդրման համար ՀԽՀԿ մեդալներով պարգևատրել է երգիչներ՝ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին, թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին: