Ամառային չորրորդ խաղեր

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Համահայկական ամառային չորրորդ խաղերն անցկացվել  են 2007 թ.-ի օգոստոսի 18-ից 26-ը, ք. Երևանում:

 

 

Խաղեր

 

Մասնակից երկրներ

 

Մասնակից քաղաքներ

 

Մարզաձևերի քանակը

 

Մասնակիցների քանակը

Այդ թվում

Հայաստան

արտերկիր

IV

94

28

10

1576

425

1151

 

 

 

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

        Համահայկական խաղերի անցկացումը մեծ լիցք է հաղորդում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Մշակութային, կրթական, մասնագիտական բազում այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ այս խաղերի նախաձեռնումն արտացոլում է Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, որի հիմնաքարը հայապահպանությունն է:

            Բազմաթիվ երկրներից ժամանող հազարավոր հայազգի մարզիկ-մարզուհիները, մրցավարները, մարզիչները, թիմերի երկրպագուները հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու Հայաստանին: Համահայկական խաղերը տարբեր երկրներում գործող հայկական մարզական ակումբների միջև կապեր հաստատելու, Սփյուռքի համայնքների շփման արդյունավետ միջոց են:

             Կարևորում եմ նաև խաղերի մարզական նշանակությունը: Մարզական մրցակցության ոգով կազմակերպված խաղերը երիտասարդությանը տալիս են անկաշկանդ շփման հնարավորություն, խորացնում են առողջ ապրելակերպի ավանդույթները, նպաստում սպորտի մասսայականացմանը:

            Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Սփյուռքից ժամանած մասնակիցները ձեռք  կբերեն բազմաթիվ ընկերներ, կհասցնեն այցելել Հայաստանի հիշարժան վայրերը և կվերագտնեն իրենց պատմական հայրենիքը:

            Շնորհավորում եմ բոլորիս Համահայկական չորրորդ խաղերի անցկացման կապակցությամբ և մասնակիցներին մաղթում սպորտային նվաճումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Ողջունում եմ Համահայկական չորրորդ խաղերի անցկացման կապակցությամբ: Ուրախալի է, որ hամահայկական բնույթ կրող միջոցառումները  դառնում են ավանդական` տարեցտարի ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը: Համահայկական խաղերը մեկն են այդ միջոցառումներից և ամեն անգամ հանդիսատեսի և մասնակիցների համար իսկապես դառնում են տոն և անմոռանալի իրադարձություն: Նախորդ երեք խաղերը վկայեցին, որ մարզական այդ միջոցառումը նաև մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանը, դառնում հայ գաղթօջախները միավորող գործոն:

            Աշխարհի չորս ծայրերից ժամանած մեր հայրենակիցները Համահայկական խաղերի օրերին հնարավորություն են ստանում լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում, այցելել տեսարժան վայրեր, ավելի մոտիկից ճանաչել հայրենիքը, շփվել իրենց հասակակիցների հետ և ամենի արդյունքում, մարզական խաղերին մասնակցելուց բացի, հարստացնել իրենց տպավորությունները:

            Կրկին ողջունում եմ այս հրաշալի միջոցառումը, մաղթում բոլոր մարզիկ-մարզուհիներին ոգևորիչ ելույթներ, ազնիվ մրցակցություն, որպեսզի հաղթի ուժեղն ու արժանին, բայց, որ ամենակարևորն է , խաղերի ամբողջ ընթացքում իշխող լինի սերը միմյանց ու մեր Հայրենիքի նկատմամբ:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Այս հրաշալի նախաձեռնությունն ամբողջությամբ արդարացրել է իր նպատակները և ամրապնդվել մեր ազգային կյանքում` հաղթահարելով այն բոլոր դժվարությունները, որ պատմական ճակատագրով բաժանել են մեր ժողովրդին, սակայն երբեք չեն կարողացել կոտրել նրա ներքին միասնությունը:

            Համահայկական խաղերը համախմբման ազդակ են արտերկրի և Սփյուռքի մեր հայրենակիցների համար` մեկ անգամ ևս հաստատելով, որ Երևանն ամենայն հայոց մայրաքաղաքն է և հավաքական կենտրոնը: Դա ամբողջությամբ հնարավոր դարձավ միայն պետական անկախության պայմաններում.  ևս մի ապացույց, որ պետականությունն ազգը միավորող գլխավոր գործոնն է ոչ միայն իր պաշտոնական սահմաններում, այլև ի սփյուռս աշխարհի:

            Մենք ուրախությամբ ենք հետևում համահայկական խաղերի ընդգրկման շարունակական աճի և ժողովրդականության բարձրացմանը: Մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ պատրաստ են անելու, որպեսզի հանդիպումներն այս անգամ ևս անցնեն կազմակերպչական պատշաճ մակարդակով և իրական հաճույքի անմոռանալի պահեր պարգևեն խաղերի մասնակիցներին, հանդիսատեսին, մեր համաքաղաքացիներին:

            Հաջողություն եմ մաղթում հերթական Չորրորդ համահայկական խաղերին և վստահ եմ, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով` արձանագրելով ոչ միայն մարզական նվաճումներ, այլև, որ ամենակարևորն է, իրագործելով ազգահավաքի մեր գլխավոր նպատակը` որպես ևս մեկ ազդեցիկ ապացույց մեր ազգային միասնական ներուժի:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Յուրաքանչյուր հայի մոտ, համոզված եմ, ազգային հպարտություն և բարձր արժանապատվություն են առաջացնում համահայկական խաղերը: Ուշագրավ է նաև կազմկոմիտեի աշխատանքը: Խաղերի բացման և փակման արարողությունները մեկմեկու նման չեն, բայց դրանք կապված են իրար, լրացնում են միմյանց, բնույթով լիովին հայկական են և հարազատ մեր ազգային ավանդութներին:

            Համեմատելով նախորդ երեք խաղերի մարզական արդյունքները` համոզվում ենք, որ տարեցտարի ցուցանիշները բարձրանում են և գոհացնում: Ուստի, հավատում եմ, որ առաջիկայում ազգային հավաքականները կհամալրվեն Սփյուռքի մարզիկ-մարզուհիներով: Շատերը մեր եռագույնի ներքո Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև օլիմպիական խաղերում: Հետևենք նրանց խրոխտ շարքերին և կհամոզվենք, որ Սփյուռքի բոլոր գաղթօջախների պատվիրակներն ունեն ձիգ կեցվածք, օլիմպիական համարձակություն և սառնասրտություն: Համահայկական խաղերը նաև մարզական հաղթանակների երաշխիք են տալիս:

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Չորրորդ համահայկական  խաղերի կապակցությամբ, ցանկանում մարզական նորանոր նվաճումներ և հաջողություններ:

Համահայկական խաղերն իրենց մնայուն և կարևոր տեղն ունեն Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության և գործակցության ասպարեզում, քանի որ ավելի են, քան մարզական խաղեր:

Այն ինքնատիպ ու արդյունավետ հնարավորություն է մարզական դրոշի ներքո համախմբելու Հայաստանի և Սփյուռքի  երիտասարդությանը, նպաստելու նրանց հայեցի դաստիարակությանը, ազգային նկարագրի պահպանմանը, ավանդույթների, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների տիրապետմանը, անմիջականորեն մասնակից դառնալու Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող գործընթացներին, համատեղ քննարկելու մարզական, ինչպես նաև այլ բնագավառների համագործակցության զարգացման և խորացման հարցեր:

Մարզական խաղերը բացառիկ հնարավորություն են հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Մայր Հայրենիքին, նրա պատմությանը և առօրյային:

Հուսով եմ, որ խաղերը հնարավորություն կընձեռեն առավելագույնս դրսևորել ձեր մարզական կարողությունները, արդար և ազնիվ պայքարում հասնել նորանոր սպորտային հաջողությունների:

Ընդհանրության մեջ Չորրորդ համահայկական խաղերը կարևոր դեր ու նշանակություն կունենան Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, գործակցության զարգացման խորացման գործում:

Ամենայն բարիք, բարի երթ և հաջողություններ:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ  

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Հայ ժողովրդի երազանքը աշխարհասփյուռ մեր քույրերին և եղբայրներին միավորված տեսնելն է, Հայրենիք-Սփյուռք հոգևոր կապի ամրապնդումն ու փոխայցելությունների խտացումն է: Այս գործին մեծապես նպաստում է սպորտը, և դրանում համոզել են համահայկական նախորդ երեք խաղերը: Երևանում արդեն չորրորդ անգամ է անցկացվում համահայկական այս գլխավոր մարզահանդեսը: Հայոց քաղաքամայրը կրկին իր գիրկն է ընդունել և միավորել բազմաթիվ հայ գաղթօջախների մարզիկ-մարզուհիներին: Նրանք խաղերի ընթացքում կցուցադրեն իրենց մարզական ունակությունները, անկոտրում կամքն ու առնականությունը:

            Մեր ժողովրդի բազմաթիվ զավակներն առաջին անգամ են ոտք դնում հայրենի հող: Կասկած չկա, որ նախորդների օրինակով ասպարեզներում ազնիվ պայքար մղելուց հետո նրանք եղբայրաբար կողջագուրվեն միմյանց հետ ու ընդմիշտ միասնական լինելու ցանկությամբ հրաժեշտ կտան մայր հողին, ու, համոզված ենք, կրկին կվերադառնան և, ինչու չէ, հիմնական գրանցում ստանալու վճռականությամբ:

Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, և բարի երթ Չորրորդ համահայկականին:

 

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄ


 

 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

Ա. Գրիգորյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

/կազմկոմիտեի նախագահ/

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

/կազմկոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կ. Խոդիկյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Գ. Ղարիբջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Լ. Յոլյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ /համաձայնությամբ/

Ա. Մահտեսյան

- ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ

Գ. Խաչատրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Գ. Ծառուկյան

- §Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե¦ հասարակական կազնակերպության նախագահ /համաձայնությամբ/

Ռ. Շառոյան

- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի տեղակալ /համաձայնությամբ/

Վ. Առաքելյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական    ինստիտուտի ռեկտոր

Ռ. Հայրապետյան

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասարակական կազմակերպության նախագահ /համաձայնությամբ/

Գ. Գևորգյան

- §Հայաստանի ազգային կինոկենտրոն¦ ՊՈԱԿ-ի տնօրեն

Ս. Ռշտունի

- Ռեժիսոր-բեմադրիչ /համաձայնությամբ/

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՔԱՂԱՔՆԵՐ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔ

1.      ԱՄԵՐԻԿԱՅԻ   ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

1.ԳԼԵՆԴԵՅԼ

2.ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ

3.ԼՈՆԳ ԲԻՉ

4.ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ

5.ՖՐԵԶՆՈ

2.      ԱՎՍՏՐԱԼԻԱ

1.ՍԻԴՆԵՅ

3.      ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՎԻԵՆՆԱ

4.      ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ

5.      ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.ԲՐՅՈՒՍԵԼ

6.      ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍԱՆ ՊԱՈՒԼՈ

7.      ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՀԱՍԿՈՎՈ

2.ՊԼԵՎԵՆ

3.ՊԼՈՎԴԻՎ

4.ՍՈՖԻԱ

5.ՎԱՌՆԱ

8.      ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՖՐԱՆԿՖՈՒՐՏ

9.      ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԿԱՀԻՐԵ

10.  ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍՏԱՄԲՈՒԼ

11.  ԻՍՐԱՅԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԵՐՈՒՍԱՂԵՄ

12.  ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԳԱՐԴԱԲԱԴ

2.ԹԱՎՐԻԶ

3.ԹԵՀՐԱՆ

4.ՍՊԱՀԱՆ

13.  ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲԵՅՐՈՒԹ

14.  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲԵՐՁՈՐ

2.ՇՈՒՇԻ

3.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

15.  ԿԱՆԱԴԱ

1.ՄՈՆՐԵԱԼ

16.  ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՆԻԿՈՍԻԱ

17.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԱԲՈՎՅԱՆ

2.ԱԳԱՐԱԿ

3.ԱՇՏԱՐԱԿ

4.ԱՊԱՐԱՆ

5. ԱՐԹԻԿ

6. ԱՐՄԱՎԻՐ

7. ԱՐԱՐԱՏ

8. ԱՐՏԱՇԱՏ

9.ԲԵՐԴ

10.ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ

11.ԳԱՎԱՌ

12.ԳՅՈՒՄՐԻ

13.ԳՈՐԻՍ

14.ԴԻԼԻՋԱՆ

15.ԵՂԵԳՆԱՁՈՐ

16.ԵՐԵՎԱՆ

17.ԷՋՄԻԱԾԻՆ

18.ԻՋԵՎԱՆ

19.ԿԱՊԱՆ

20.ՀՐԱԶԴԱՆ

21.ՃԱՄԲԱՐԱԿ

22.ՄԱՍԻՍ

23.ՄԱՐՏՈՒՆԻ

24.ՄԵՂՐԻ

25.ՆՈՐ ՀԱՃՆ

26.ՆՈՐ ՋՈՒՂԱ

27.ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

28.ՍԵՎԱՆ

29.ՍԻՍԻԱՆ

30.ՍՊԻՏԱԿ

31.ՎԱՅՔ

32.ՎԱՆԱՁՈՐ

33.ՎԱՐԴԵՆԻՍ

34.ՏԱՇԻՐ

35.ՔԱՋԱՐԱՆ

18.  ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԿԱԼԿԱԹԱ

19.  ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԱԹԵՆՔ

2.ՍԱԼՈՆԻԿ

20.  ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.ՄԱՆՉԵՍՏՐ

21.  ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.ԱԼՄԵԼՈ

2.ԼԵՅԴԵՆ

22.  ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

1.ԺՆԵՎ

2.ՍԻԵՐ

23.  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

1.ԲԱՌՆԱՈՒԼ

2.ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ

3.ԽԱԲԱՐՈՎՍԿ

4.ԿՐԱՍՆՈԴԱՐ

5.ՄՈՍԿՎԱ

6.ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

7.ՍՈՉԻ

8.ՎԼԱԴԻՄԻՐ

9.ՕՄՍԿ

24.  ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՀԱԼԵՊ

2.ՔՅԱՄՇԼԻ

25.  ՎՐԱՍՏԱՆ

1.ԱԽԱԼՑԽԱ

2.ԱԽԱԼՔԱԼԱՔ

3.ԲԱԹՈՒՄ

4.ԹԲԻԼԻՍԻ

5.ՆԻՆՈԾՄԻՆԴԱ

26.  ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՏԱՇՔԵՆԴ

27.  ՈՒԿՐԱԻՆԱ

1.ԿԻԵՎ

28.  ՖՐԱՆՍԻԱՅԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԼԻՈՆ

2.ՄԱՐՍԵԼ

3.ՆԻՑՑԱ

4.ՓԱՐԻԶ

28

94

 

 

 

  

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

2007Թ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

 

Գլխավոր մրցավար

Դավթյան Եղիշե

Գլխ. մրցավարի տեղակալ

Դեր-Սարքիսսյան Հրաչ

Գլխ. մրցավարի տեղակալ

Հավան Ալֆրեդ

Գլխ. մրցավարի տեղակալ

Օհանյան Մաժակ Չաքիր

Գլխ. մրցավարի տեղակալ

Թորոյան Ռաֆայել

Գլխ. մրցավարի տեղակալ

Գաբրիելյան Դերենիկ

Գլխ. մրցավարի տեղակալ

Թորոյան Ռաֆայել

Գլխավոր քարտուղար

Միրզոյան Անժելա

 

 

 

ՋԱՀԱԿԻՐ

Հրաչյա Պետիկյան

Հրաձիգ: Բարսելոնի (Իսպանիա) 25-րդ օլիմպիական խաղերի  չեմպիոն: Աշխարհի կրկնակի չեմպիոն (1986թ., 1990թ.): 

 

ԲԵՄԱԴՐԻՉ ՌԵԺԻՍՈՐ

Սուրեն Ռշտունի

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2006թ.):

 

 

 

ՄԱՐԶԱՁևԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ  ՉՈՐՐՈՐԴ  ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ  ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

 

1.   ԱԹԼԵՏԻԿԱ

2.   ԲԱԴՄԻՆԹՈՆ

3.   ԲԱՍԿԵՏԲՈԼ

4.   ԹԵՆԻՍ

5.   ԼՈՂ

6.   ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ

7.   ՇԱԽՄԱՏ

8.   ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

9.   ՎՈԼԵՅԲՈԼ

10.  ՖՈՒՏԲՈԼ

 

 

 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ

ՄԱՐԶԻԿ - ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԵՐԸ

ԱԹԼԵՏԻԿԱ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Վազք 100մ

1

ՋՈՆԻ ՏԵՐ – ԵՂԻՅԱՆ

Գլենդել

2

ՎԱՀԱԳՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Երևան

3

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Երևան

Վազք 200մ

1

ՋՈՆԻ ՏԵՐ – ԵՂԻՅԱՆ

Գլենդել

2

ՎԱՀԱԳՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Երևան

3

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Երևան

Վազք 400մ

1

ԷԴՎԱՐԴ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Թեհրան

2

ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ

Արտաշատ

3

ԷՆԴՐԻԿ ՄԿՈՅԱՆ-ՋԻԼԲԵՇՏԵՅՆ

Ախալցիխե

Վազք 800մ

1

ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ

Արտաշատ

2

ԵՂԻՇԵ ՅԱՐԱԶՅԱՆ

Երևան

3

ԱՐՄԵՆ ՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Վազք 1500մ

1

ԳԻԳԼԱ ՄԿՈՅԱՆ-ՋԻԼԲԵՇՏԵՅՆ

Ախալցիխե

2

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստեփանակերտ

3

ԱՐՄԵՆ ՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Վազք 5000մ

1

ՍԵՎԱԿ ԵԶԻԿՅԱՆ

Գյումրի

2

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ստեփանակերտ

3

ԳԻԳԼԱ ՄԿՈՅԱՆ-ՋԻԼԲԵՇՏԵՅՆ

Ախալցիխե

Փոխանցումավազք 4X100մ

1

Երևան

2

Վանաձոր

3

Արտաշատ

Հեռացատկ

1

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Վանաձոր

2

ԱՐՍԵՆ ԴԵՐՄՈՅԱՆ

Արտաշատ

3

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Երևան

Գնդի հրում

1

ԲԵՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թբիլիսի

2

ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Երևան

3

ՍՈՍ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Աբովյան

 

ԿԱՆԱՅՔ

Վազք 100մ

1

ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ

Վանաձոր

2

ԱՆՆԱ ՔՈՉԻՆՅԱՆ

Վանաձոր

3

ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Վանաձոր

Վազք 200մ

1

ԱՆՆԱ ՔՈՉԻՆՅԱՆ

Վանաձոր

2

ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Վանաձոր

3

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյումրի

Վազք 400մ

1

ԳԱՅԱՆԵ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

2

ԱՄԱԼՅԱ ՇԱՐՈՅԱՆ

Երևան

3

ՄԱՐԻՆԵ ՄՈՒՍԱԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Վազք 800մ

1

ԱՆՆԱ ԵԳՈՐՅԱՆ

Երևան

2

ԳԱՅԱՆԵ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

3

ԳԱՅԱՆԵ ՈՒՍՏՅԱՆ

Ախալցիխե

Վազք 1500մ

1

ԱՆՆԱ ԵԳՈՐՅԱՆ

Երևան

2

ՍԱԹԵՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Կապան

3

ԶԱՐՈՒՀԻ ԵԳՈՐՅԱՆ

Երևան

Փոխանցումավազք 4X100մ

1

Վանաձոր

2

Երևան

3

Գյումրի

Հեռացատկ

1

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԲԵԿԼԱՐՅԱՆ

Կապան

2

ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կապան

3

ՆԱԴԵԺԴԱ ԶԱՔԱՐՅԱՆ

Վանաձոր

Գնդի հրում

1

ՏԱՏՅԱՆԱ ՍԻՄԱՇՈՎԱ

Երևան

2

ՀԵՂԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանաձոր

3

ԷԴՆԱ ԻՍԱՅԱՆ

Թեհրան

 

                                    ԲԱԴՄԻՆԹՈՆ

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Մենախաղեր

1

ՄԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Երևան

2

ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Հասկովո

3

ՌՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

Երևան

Զուգախաղեր                           

1

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ, ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան

2

ՄԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ, ԿԱՍԱԲՅԱՆ ԲՅՈՒԶԱՆԴ

Երևան-Սոֆիա

3

ՌՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ, ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Երևան

ԿԱՆԱՅՔ

Մենախաղեր

1

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Երևան

2

ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Կիև

3

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

Սոֆիա

Զուգախաղեր

1

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ, ՍԱՄՎԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Երևան

2

ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

Կիև - Սոֆիա

3

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ, ԲԵԳԻՆՅԱՆ ՍԵԴԱ

Իջևան

 

ԲԱՍԿԵՏԲՈԼ

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ                                               ԿԱՆԱՅՔ

1

Սոչի

Երևան

2

Գլենդել

Գլենդել

3

Սիդնեյ

Թեհրան

ԹԵՆԻՍ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Մենախաղեր

1

ԴԱՎԹՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Երևան

2

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

Երևան

3

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

Երևան

Զուգախաղեր

1

ՍԱՐԻՆԳՈՒԼՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Երևան

2

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Երևան

3

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՇՈՏ, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ

Երևան

ԿԱՆԱՅՔ

Մենախաղեր

1

ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Երևան

2

ԹՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

Երևան

3

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՆԻ

Երևան

Զուգախաղեր

1

ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ, ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՆԻ

Երևան

2

ԹՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ, ՆԱԶԱՐԻ ԱՆԻ

Երևան- Թեհրան

3

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՔՆՔՈՒՇ, ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆՈՒՆԵ

Երևան

 

ԼՈՂ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

50մ ազատ ոճ

1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան

2

ԴԻԼԱՆՉԵԱՆ ԳԱՄԵԼ

Սպահան

3

ՄԵՍՐՈԲՈՎԻՉ ՎԻԳԵՆ

Պլովդիվ

100մ ազատ ոճ

1

ՔՈԼՈՅԱՆ ՄԻՔԱԵԼ

Երևան

2

ԴԻԼԱՆՉԵԱՆ ԳԱՄԵԼ

Սպահան

3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան

200մ ազատ ոճ

1

ՔՈԼՈՅԱՆ ՄԻՔԱԵԼ

Երևան

2

ԴԻԼԱՆՉԵԱՆ ԳԱՄԵԼ

Սպահան

3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան

50մ բրասս

1

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

Մոսկվա

2

ԱԼԻՖՅԱՆ ԱԼԻԿ

Երևան

3

ԱՆԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Երևան

100մ բրասս

1

ԱԼԻՖՅԱՆ ԱԼԻԿ

Երևան

2

ԴԻԼԱՆՉԵԱՆ ԳԱՄԵԼ

Սպահան

3

ԱՆԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Երևան

ԷՍՏԱՖԵՏ 4x50մ

1

Երևան

2

Սպահան

3

Թեհրան

ԿԱՆԱՅՔ

50մ ազատ ոճ

1

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Երևան

2

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Երևան

3

ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱԼԻՆԱ

Սպահան

100մ ազատ ոճ

1

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Երևան

2

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Երևան

3

ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱԼԻՆԱ

Սպահան

50մ բրասս

1

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Երևան

2

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

Երևան

3

ԶԱՐԱԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Թեհրան

100մ բրասս

1

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Երևան

2

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

Երևան

3

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Կիև

Էստաֆետա 4X50մ

1

Երևան

2

Սպահան

3

Թեհրան

 

ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ

1

Երևան

2

Վանաձոր

3

Թեհրան

ՇԱԽՄԱՏ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՎԻՐԱԲՅԱՆ ԳՈՌ

Նոր Հաճն

2

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Երևան

3

ՄԻՆԱՍՅԱՆ ՀԱՅԿ

Սիսիան

ԿԱՆԱՅՔ

1

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԴԻԱՆԱ

Աբովյան

2

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ

Երևան

3

ԴԱՄԲԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Վանձոր

 

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

 

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Մենախաղեր

1

ՍԱՐԳՍՅԱՆ ՄՈՒՐԱԴ

Գյումրի

2

ԴԻԱՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Ստեփանակերտ

3

ՇԱՀՆԱԶԱՐԻ ՌՈԲԵՐՏ

Գլենդել

Զուգախաղեի

1

ԴԻԱՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

Ստեփանակերտ-Երևան

2

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԵՍՐՈՊ, ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Երևան

3

ՍԱՐԳՍՅԱՆ ՄՈՒՐԱԴ, ԶԱԽՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

 Գյումրի

Թիմային արդյունքներ

1

Գյումրի

2

Երևան

3

Ստեփանակերտ

ԿԱՆԱՅՔ

Մենախաղեր

1

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՆՆԱ

Երևան

2

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԱՐԻԱՄ

Բեյրութ

3

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՐԶԱ

Երևան

Զուգախաղեր

1

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ, ԵՆԳԻԲԱՐՅԱՆ  ՏԱԹԵՎ

Երևան

2

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՂԻՆԵ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Վանաձոր

3

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՆՆԱ, ՍԱՀԱԿՅԱՆ ԱՆՆԱ

Երևան – Բեյրութ

Թիմային արդյունքներ

1

Երևան

2

Ստեփանակերտ

3

Վանաձոր

 

 

ՎՈԼԵՅԲՈԼ

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ                                        ԿԱՆԱՅՔ

1

Երևան

Երևան

2

Գլենդել

Ստամբուլ

3

Ստամբուլ

Սիսիան

 

                                                                                    ՖՈՒՏԲՈԼ

 

1

Ստեփանակերտ

2

Ստամբուլ    

3

Բառնաուլ

 

 

ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ

 

ԱՐԴԱՐԱՑԻ ԽԱՂ – Լոս Անջելես (ԱՄՆ), վոլեյբոլի տղամարդկանց թիմ

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՈԳԻ – Կահիրե (Եգիպտոս),                   

                                    բասկետբոլի տղամարդկանց թիմ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ  - Ստամբուլ (Թուրքիա)

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ

 

 

 1 մրցանակ - Գայանե Թունյան (ՀՀ, Երևան)

2 մրցանակ  - Նաիրի Հալաջյան (Հունաստան, Աթենք)

3  մրցանակակիրներ - Լիլիթ Ստեփանյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

Մարինե Թոխատյան (Արգենտինա, Բուենոս Այրես)

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐ

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

1

Աթլետիկա

Արտաշատ  քաղաքի մարզադաշտ

2

Բադմինթոն

«Հրազդան» մարզաթատերական համալիր

3

Բասկետբոլ

«Դինամո»  մարզական ընկերության մարզադահլիճ,

Արաբկիր վարչական շրջանի թիվ 1 մարզադպրոց, «Գրանդ» մարզադահլիճ

4

         Թենիս

«Օրանժ ֆիթնես և թենիս ակումբ»

 

5

Լող

Դավիթ Համբարձումյանի անվան «Ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»-ի լողավազան

6

Մինի ֆուտբոլ

«Հրազդան» կենտրոնական մարզադաշտ,

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

7

Շախմատ

Տիգրան  Պետրոսյանի անվան Շախմատի տուն

8

Սեղանի թենիս

ՀՀ ՊՆ 55537 զորամասի մարզադահլիճ

9

Վոլեյբոլ

ՖԻՄԱ-ի  մարզադահլիճ

Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճ

10

Ֆուտբոլ

Աբովյան, Արարատ, Աշտարակ,  Արտաշատ քաղաքների  մարզադաշտեր