Ամառային առաջին խաղեր

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐ

 

 

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են

1999 թ.-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը, ք. Երևանում:

 

 

Խաղեր

 

Մասնակից երկրներ

 

Մասնակից քաղաքներ

 

Մարզաձևերի քանակը

 

Մասնակիցների քանակը

Այդ թվում

Հայաստան

արտերկիր

I

23

63

7

1141

529

612

 

 

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր

Սրտանց ողջունում եմ Համահայկական խաղերի մասնակիցներին  և հյուրերին:

            Խաղեր, որ այսուհետ կդառնան ավանդական և բարոյական ու հոգեկան հզոր լիցք կհաղորդեն աշխարհի հայությանը: Այս խաղերը Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորելու մեր նոր քաղաքականության դրսևորումներից են: Հայրենիքն առաջին անգամ է հյուրընկալում սփյուռքահայ մարզիկների այսպիսի լայն զանգված:  Սպորտն ու հայրենիքը միավորող ուժը մեզ կդարձնի ավելի հզոր: Մաղթում եմ Ձեզ արդար մրցակցություն, մարզական հաջողություններ, երջանիկ պահեր և հաղթական ոգի:

            Այսօր, 1999թ. օգոստոսի 28-ին, Համահայկական առաջին խաղերը հայտարարում եմ բացված:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ  

 

 

Իրականացավ մեր վաղեմի երազանքը. Երևանում մեծ վերելքով անցկացվեցին Համահայկական առաջին խաղերը, որոնց նշանակությունն այսօր դժվար է գերագնահատել:

            Քսաներորդ դարավարտը մեր ժողովրդի համար նշանավորվեց նաև այդ խաղերով: Մենք նոր դարաշրջան ենք թևակոխում ազգովին է°լ ավելի համախմբված, է°լ ավելի հզորացած: Համահայկական խաղերն ապացուցեցին մեր ժողովրդի անքակտելի միասնությունը հայրենիքին, նրա բարօրությանն ու ծաղկմանը ծառայելու բուռն ձգտումը, որովհետև համայն հայության միակ հայրենիքը Հայաստանն է:

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

Համահայկական առաջին խաղերի մեծարգո մասնակիցներ

Այս օրն աշխարհի ողջ հայության հայացքն ուղղված է Մայր Հայաստանին, այդ հայացքը ջերմացնում, ուժ ու եռանդ, կորով է հաղորդում յուրաքանչյուրիս:

            Եվ դա բնական զգացողություն է ու նպատակ: Մեր հայրենիքի պատմության ողջ ընթացքում Մայր Հայաստանում առաջին անգամ է անցկացվում մարզական այսօրինակ միջոցառում: Համահայկական վեհաշունչ անունը կրող այս խաղերը հայոց մայրաքաղաք են հրապուրել աշխարհով մեկ սփռված հայ գաղթօջախների բազմաթիվ մարզիկ–մարզուհիների, որոնք հայրենի պետության հովանու ներքո ցուցադրելու են իրենց ուժն ու գեղեցկությունը, հաղթելու անսպառ կամքն ու եռանդը: Սփյուռքահայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն առաջին անգամ են այցելում Մայր Հայրենիք: Հայաստանը նրանց համար յուրահատուկ ուխտավայր է… Կասկածից վեր է, որ նրանց հանդիպումը մայր հողի հետ կնշանավորվի մարզական ակնառու նվաճումներով, կդառնա նրանց մարզական կենսագրության ամենակարևոր փուլերից մեկը:

            Մեր բոլորիս երազանքն է աշխարհասփյուռ հայության միավորումը, եղբայրական կապերի ամրապնդումն ու սերտացումը, փոխադարձ այցելությունները… Սպորտը հենց այն դեսպանն է, որն ամենից լավ է կատարում այդ դերը: Ուրեմն թող Համահայկական առաջին խաղերը մրցակցական անսպառ ուժ ու եռանդ հաղորդեն նրա մասնակիցներին` ի փառս մեր նոր ու անկախ հայրենիքի, ի փառս ժողովուրդների մերձեցման ու բարեկամության, ի փառս խաղաղության:

             Բարի երթ Ձեզ, սիրելի հայրենակիցներ:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Հարգելի հայրենակիցներ, Համահայկական  առաջին խաղերի հյուրեր, մասնակիցներ

            Հայ երիտասարդության մարզական այս համաժողովը, շնորհիվ ՀՀ կառավարության ակտիվ աջակցության, իրականություն դարձավ: Հայ երիտասարդության առաջին մարզական խաղերը, որոնց կազմակերպման գործը ահա 2 տարի իրականացնում էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, վերջապես իրականություն դարձան:

            Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին մարզական խաղերը թույլ տվեցին մեծ թվով Սփյուռքի երիտասարդ հայերի այցելել պատմական հայրենիք, ծանոթանալ Հայաստանի, նրա բնակիչների, տեսարժան վայրերի և մշակույթի հետ:

            Այսօր մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես Հիսուսի ծննդից երկու հազարամյակ հետո վերածնվում են մոտ 2700 տարի առաջ առաջին անգամ կայացած Նավասարդյան խաղերի բարի ավանդույթները:

             Համահայկական խաղերը սոսկ մարզական իրադարձություն չեն: Դրանք ավելին են, քան սպորտը: Համահայկական խաղերը դժբախտ ճակատագրի քմահաճույքով ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի` դեպի միասնություն ձգտման արտահայտություններն են :

            Հայաստան-Սփյուռք համաժողովի նախօրեին Համահայկական խաղերը դարձան առաջին որոշակի, իրական քայլը Հայաստանի և Սփյուռքի մերձեցման ճանապարհին:

            Համահայկական առաջին խաղերը միասնության ամենաառաջավոր, ամենահստակ, ամենաամուր և հեռանկարային միջոցներից են, քանի որ նրա մասնակիցները երիտասարդներ են , իսկ ապագան նրանց է պատկանում:

            Թույլ տվեք շնորհավորել Ձեզ մեր ժողովրդի կյանքում այս նշանակալից իրադարձության կապակցությամբ:

            Կեցցե°ն  Համայկական առաջին խաղերը:

 

 

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄ

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1999 թվականի N 476

քաղ. Երևան

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

1.   Հաստատել առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի նոր կազմը (կցվում է):

2.   Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի

«Առաջինհամահայկական խաղերի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 463 որոշման (Հայաստանի Հանրապետության

վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի N 255 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` կազմկոմիտեի կազմի մասով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Վ. Սարգսյան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 199թ.

օգոստոսի 9-ի N 476 որոշմամբ

 

 

Կ Ա Զ Մ

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԵԻ

 

Խ. Հարությունյան                       -   ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Ռ. Շառոյան                               -   ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (կազմկոմիտեի

նախագահի տեղակալ)

Ս. Աբրահամյան                        -   ՀՀ ներքին գործերի նախարար

Ս. Սարգսյան                             -   ՀՀ ազգային անվտանգության նախարար

Ե. Զախարյան                            -   ՀՀ տրանսպորտի նախարար

Հ. Նիկողոսյան                            -   ՀՀ առողջապահության նախարար

Մ. Ձավարյան                             -   ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ

Ա. Ջանջուղազյան                      -   ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ

Ա. Բայբուրդյան                         -   ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ի. Զաքարյան                             -   ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Դ. Մարգարյան                           -   ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ

Ռ. Նազարյան                            -   ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Կ. Արեյան                                  -   Երևանի քաղաքապետի տեղակալ

Է. Միլիտոնյան                           -   ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության

 

վարչության պետ

Կ. Հայրապետյան                       -   ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Գ. Հարությունյան                       -   ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետ

Գ. Գևորգյան                              -   «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն

Բ. Փաշայան                              -   Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ

Ա. Մելիք-Շահնազարյան            -   Առաջին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ

Թ. Պետրոսյան                           -   ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության բաժնի

վարիչ (կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար) 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ

 

 

1999Թ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՔԱՂԱՔՆԵՐ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔ

1.      ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

1.ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ

2.ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ

3.ՎԱԼԼԵՅ

2.      ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՄԵԼԲՈՒՐՆ

2.ՍԻԴՆԵՅ

3.      ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ

2.ԿՈՐԴՈԲԱ

4.      ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.ԱՆՏՎԵՐՊԵՆ

2.ԲՐՅՈՒՍԵԼ

5.      ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍԱՆ ՊԱՈՒԼՈ

6.      ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍՈՖԻԱ

7.      ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՀԱՄԲՈՒՐԳ

2.ՔՅՈԼՆ

3.ՖՐԱՆԿՖՈՒՐՏ

8.      ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ

            ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ

2.ԿԱՀԻՐԵ

9.      ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍՏԱՄԲՈՒԼ

10. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

1.ԱՇԳԱԲԱԴ

11.  ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍՊԱՀԱՆ

12. ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲԵՅՐՈՒԹ

13. ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՎԻԼՆՅՈՒՍ

14.  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՇՈՒՇԻ

2.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

15. ԿԱՆԱԴԱ

1.ՄՈՆՐԵԱԼ

2.ՏՈՐՈՆՏՈ

16. ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԼԱՐՆԱԿԱ

2.ՆԻԿՈՍԻԱ

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԱԲՈՎՅԱՆ

2.ԱՇՏԱՐԱԿ

3.ԱՐԱՐԱՏ

4.ԱՐԹԻԿ

5.ԱՐՏԱՇԱՏ

6.ԳԱՎԱՌ

7.ԳՅՈՒՄՐԻ

8.ԳՈՐԻՍ

9.ԵՐԵՎԱՆ

10.ԷՋՄԻԱԾԻՆ

11.ԿԱՊԱՆ

12.ՀՐԱԶԴԱՆ

13.ՄԱՍԻՍ

14.ՄԱՐՏՈՒՆԻ

15.ՄԵԾԱՄՈՐ

16.ՆՈՐ ՀԱՃՆ

17.ՇՈԻՇԻ

18.ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

19.ՍԻՍԻԱՆ

20. ՎԱՅՔ

21. ՎԱՆԱՁՈՐ

22.ՎԱՐԴԵՆԻՍ

23.ՔԱՋԱՐԱՆ

18. ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.ԱԼՄԵԼՈ

19. ՇՎԵՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

1.ԼՈԶԱՆ

20. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

1.ՄՈՍԿՎԱ

2.ՊԵՆԶԱ

3.ՍՈՉԻ

21. ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՀԱԼԵՊ

22. ՎՐԱՍՏԱՆ

1.ԱԽԱԼՑԽԱ

2.ԱԽԱԼՔԱԼԱՔ

3.ԹԲԻԼԻՍԻ

4.ԹԵՀՐԱՆ

23. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՄԱՐՍԵԼ

2.ՆԻՑՑԱ

3.ՓԱՐԻԶ

23

63

 

 

 

 

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

1999Թ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Գլխավոր մրցավար

Արմեն Գրիգորյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Բագրատ Բուռնազյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Վանիկ Փիլոյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Հրաչ Տեր-Սարքիսսյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Ժակ Հայրաբեդյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Հրաչ Մանուկյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Գարիկ Բալայան

Գլխ. մրցավարի տեղակալ

Ստյոպա Գրիգորյան

Գլխավոր քարտուղար

Անժելա Միրզոյան

Քարտուղար

Մարկ Մելիքյան

Անդամ

Վարդան Թովմասյան

Անդամ

Ստյոպա Բիշարյան

 

 

ՋԱՀԱԿԻՐ

Ալբերտ Ազարյան

1956թ. Մելբուռնի (Ավստրալիա) 16-րդ (անհատական, թիմային), 1960թ. Հռոմի (Իտալիա) 17-րդ (անհատական)  օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:

 

ԲԵՄԱԴՐԻՉ ՌԵԺԻՍՈՐ

Հրաչյա Աշուղյան

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր(1985թ.), ՀՀ ժողովրդական արտիստ(2006թ.):

 

 

  

 

ՄԱՐԶԱՁևԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

 

1999Թ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

1.   ԱԹԼԵՏԻԿԱ

2.   ԲԱՍԿԵՏԲՈԼ

3.   ՇԱԽՄԱՏ

4.   ՎՈԼԵՅԲՈԼ

5.   ԹԵՆԻՍ

6.   ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

7.  ՖՈՒՏԲՈԼ

 

 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ

ՄԱՐԶԻԿ - ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԵՐԸ

 

ԱԹԼԵՏԻԿԱ

ՎԱԶՔ   100Մ

ԿԱՆԱՅՔ

1

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ          

Վանաձոր

2

ՄԿՐՏՉՅԱՆ ԱԳՆԻ              

Երևան

3

ՉՈԲԱՆՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ                    

Բեյրութ

 

 ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԴԱՎԹՅԱՆ ԶԱՎԵՆ                           

Մոնրեալ

2

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Վանաձոր

3

ՋԱՎԱԽՅԱՆ ՎԱՀԱԳ             

Երևան

 

ՎԱԶՔ   200Մ

ԿԱՆԱՅՔ

1

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ          

Վանաձոր

2

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՂԻՆԵ              

Վանաձոր

3

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

Արտաշատ

 

 ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԴԱՎԹՅԱՆ ԶԱՎԵՆ                           

Մոնրեալ

2

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Վանաձոր

3

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ             

Երևան

 

ՎԱԶՔ   400Մ

ԿԱՆԱՅՔ

1

ՄԻԿՈՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ          

Երևան

2

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՂԻՆԵ              

Վանաձոր

3

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

Արտաշատ

 

 ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ  

Երևան

2

ՆԱԶԱՐՅԱՆ ԶԱՔԱՐ

Երևան

3

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ             

Երևան

 

ՎԱԶՔ   800Մ

ԿԱՆԱՅՔ

1

ՆԱՍԻԼՅԱՆ ԱՆՆԱ          

Վանաձոր

2

ՄԻԿՈՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ              

Երևան

3

ՁԱՎԱՐՅԱՆ ՄԵՐԻ

Վանաձոր

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԻԿՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ  

Երևան

2

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

Վանաձոր

3

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ             

Թբիլիսի

 

ՎԱԶՔ   3000Մ

ԿԱՆԱՅՔ

1

ՆԱՍԻԼՅԱՆ ԱՆՆԱ          

Վանաձոր

2

ՁԱՎԱՐՅԱՆ ՄԵՐԻ

Վանաձոր

3

ՔՈՍԱԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ             

Թբիլիսի

2

ՔՅՈՒՐՔՉՅԱՆ ԷՐԻԿ

Ախալցխա

3

ԱՍՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Մասիս

 

ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔ

4 × 100մ

ԿԱՆԱՅՔ

1

ՄԻԿՈՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ          

Երևան

 

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՌԵԳԻՆԱ

Երևան

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԱԳՆԻ

Երևան

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ             

Վանաձոր

 

ՆԱԶԱՐՅԱՆ ԶԱՔԱՐ

Երևան

 

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Վանաձոր

 

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Երևան

 

ԿԱՆԱՅՔ

2

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ          

Վանաձոր

 

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՂԻՆԵ

Վանաձոր

 

ԲԱԴԻԿՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Երևան

 

ԴԱԼԱՔՅԱՆ ԷՌՆԱ

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

2

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԻՔԱԵԼ             

Կապան

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԱՏ

Երևան

 

ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

Երևան

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

Երևան

 

ԿԱՆԱՅՔ

3

ԿԱՍՊԱՐՈՎԱ ԿԱՐԻՆԵ          

Գյումրի

 

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Երևան

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

Երևան

 

ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ ՆԵԼԼԻ

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

3

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀԵ             

Գյումրի

 

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

Երևան

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Երևան

 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

Երևան

 

ՀԵՌԱՑԱՏԿ

ԿԱՆԱՅՔ

1

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՌՈԶԱ          

Հալեպ

2

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

Երևան

3

ՄԿՐՏՉՅԱՆ ԱԳՆԻ

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ             

Գյումրի

2

ԽՈՂՈՍՅԱՆ ՇԻՐԱԿ

Երևան

3

ՔԱՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

Երևան

 

ԳՆԴԻ  ՀՐՈՒՄ

ԿԱՆԱՅՔ

1

ԵՍԱՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ          

Երևան

2

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՌՈԶԱ

Հալեպ

3

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻ ԻԶԱԲԵԼ

Բեյրութ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԱՄ             

Երևան

2

ՍՈՒՍԱՆՅԱՆ ՌՈԼԱՆԴ

Արտաշատ

3

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԶԱՐԵՀ

Թեհրան

 

ԲԱՍԿԵՏԲՈԼ

ԿԱՆԱՅՔ                                                              ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

Երևան          

Վալլեյ

2

Լոս Անջելես

Թեհրան

3

Արարատ      

Սոչի

 

 

 

 

ԹԵՆԻՍ

ԿԱՆԱՅՔ

ՄԵՆԱԽԱՂԵՐ

1

ՄԻՔԱԵԼՅԱՆ ԳԱՅԱՆԵ          

Լիբանան

2

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Թբիլիսի

3

ՄԱՐԻՆԳՈՒԼՅԱՆ ՍՈՆԱ

Երևան

 

ԶՈՒԳԱԽԱՂԵՐ

1

ՄԱՐԻՆԳՈՒԼՅԱՆ ՍՈՆԱ-ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ      

Երևան-Թբիլիսի

2

ՍԻՄՈՆՅԱՆ ԹԵՐԵԶԱ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆԱՆԱՐ

Երևան-Համբուրգ

3

ԲՈՍՏԱՄԵՋՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ-ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

Երևան-Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՄԵՆԱԽԱՂԵՐ

1

ՍՈՖՈՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ          

Երևան

2

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՑՈԼԱԿ

Լոս Անջելես

3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Բեյրութ

 

ԶՈՒԳԱԽԱՂԵՐ

1

ՍՈՖՈՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ-ԳԵՎՈՐԳՅԱՆ ՑՈԼԱԿ          

Երևան- Լոս Անջելես

2

ԲԱԲԱՅԱՆ ԴԱՎԻԹ-ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ

Երևան-Երևան

3

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ-ԶՈՀՐԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Երևան-Երևան

 

ՇԱԽՄԱՏ

ԿԱՆԱՅՔ

1

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ          

Էջմիածին

2

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՇՈՂԻԿ

Սիսիան

3

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

Հրազդան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ             

Սիսիան

2

ՍԱՀԱԿՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Երևան

3

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Գյումրի

 

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՄԵՆԱԽԱՂԵՐ

1

ԳԱՅԲԱԿՅԱՆ ՌՈՒԲԵՆ          

Երևան

2

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

Երևան

3

ԲՈԼԲՈԼՅԱՆ ԱՐՄՈՆԴ

Թեհրան

 

ԶՈՒԳԱԽԱՂԵՐ

1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ- ԲՈԼԲՈԼՅԱՆ ԱՐՄՈՆԴ

Երևան- Թեհրան

2

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ-ԱՅԲԱԿՅԱՆ ՌՈՒԲԵՆ

Երևան-Երևան

3

ՅԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ-ԱՍԱՏՐՅԱՆ ՄՈՒՐԱԴ

Երևան-Երևան

 

ԹԻՄԱՅԻՆ                                                       

1

ԳԱՅԲԱԿՅԱՆ ՌՈՒԲԵՆ             

Երևան

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

Երևան

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

Երևան

                                   

2

ԲԱԲԱՅԱՆ ԱՐՄԵՆ             

Աշխաբադ

 

ՏՈՒՆԻՆ ՍԵՐԳԵՅ

Աշխաբադ

 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Աշխաբադ

 

3

ԴԱՐԲԻՆՅԱՆ ԱՎԵՏԻՔ             

Գյումրի

 

ՉԱԽՈՅԱՆ ԱՐԻԿ

Գյումրի

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Գյումրի

 

ԿԱՆԱՅՔ

      ՄԵՆԱԽԱՂԵՐ

1

ՄԱԿԻՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ          

Երևան

2

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ

Երևան

3

ՇԱԽԿՈՒԼՅԱՆ ԱԼԼԱ

Երևան

 

ԶՈՒԳԱԽԱՂԵՐ

1

ՄԱԿԻՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ- ՍԱՀԱԿՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ          

Երևան- Երևան

2

ՆԻԶՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ-ԿՈՄԶՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Երևան-Երևան

3

ՇԱԽԿՈՒԼՅԱՆ ԱԼԼԱ-ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԱՏԵՎ

Երևան-Երևան

       

ԹԻՄԱՅԻՆ                                                       

1

ՄԱԿԻՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ             

Երևան

 

ԱՆԴՐՅԱՆ ՅՈՒԼՅԱ

Երևան

 

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ

Երևան

                                   

2

ՆԻԶՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ             

Երևան

 

ԿՈՄԶՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Երևան

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Երևան

 

3

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԹԱՄԱՐԱ             

Գյումրի

 

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՖԼՈՐԱ

Գյումրի

 

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱԻԴԱ

Գյումրի

 

ՎՈԼԵՅԲՈԼ

ԿԱՆԱՅՔ

1

Երևան

 

2

Նոր Հաճն

 

3

Վայք

 

 

 

 

ՖՈՒՏԲՈԼ

1

Գյումրի

 

2

Աշտարակ

 

3

Երևան

 

 

ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

 

1999Թ . ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

 

1

Աթլետիկա

Արտաշատ քաղաքի մարզադաշտ

2

Բասկետբոլ

«Դինամո»  մարզական ընկերության մարզադահլիճ,

Արաբկիր վարչական շրջանի թիվ 1 մարզադպրոց

3

Թենիս

«Արարատ» մարզաակումբի կորտեր

4

Շախմատ

Տիգրան  Պետրոսյանի անվան Շախմատի տուն

5

Սեղանի թենիս

«ՀԱՅԱՍՏԱՆ» մարզական միության մարզադահլիճ

6

Վոլեյբոլ

ՖԻՄԱ-ի  մարզադահլիճ

7

 

Ֆուտբոլ

Խուլ ու համրերի կենտրոն-ի մարզադահլիճ

 

Աբովյան, Արարատ, Աշտարակ,  Արտաշատ քաղաքների  մարզադաշտեր