WL%GB
Boston 72 52 .581   -
Tampa Bay 69 51 .575 1.0
Baltimore 65 56 .537 5.5
NY Yankees 63 58 .521 7.5
Toronto 56 66 .459 15.0
 WL%GB
Detroit 71 51 .582   -
Cleveland 65 57 .533 6.0
Kansas City 64 57 .529 6.5
Minnesota 54 66 .450 16.0
Chi White Sox 47 74 .388 23.5
 WL%GB
Texas 70 52 .574   -
Oakland 69 52 .570 0.5
Seattle 56 65 .463 13.5
LA Angels 54 67 .446 15.5
Houston 40 81 .331 29.5

Extended standings

Ձմեռային առաջին խաղեր

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

 

Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել են

2014թ.-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը, ք. Ծաղկաձորում և ք. Երևանում:

 

 

Խաղեր

 

Մասնակից երկրներ

 

Մասնակից քաղաքներ

 

Մարզաձևերի քանակը

 

Մասնակիցների քանակը

Այդ թվում

Հայաստան

արտերկիր

I

11

22

4

401

193

208

 

 

 

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Սիրելի° հայրենակիցներ, ես ջերմությամբ ողջունում եմ համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին: Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում` այս խաղերը պահանջված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին, որ խաղերը կայանան: Այսօր վստահությամբ կարող ենք փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են: Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այս խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն, թեժ պայքար և մարզական հաջողություն:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ.

Համահայկական ձմեռային առաջին խաղերի հարգելի մասնակիցներ.

Ուղիղ 15 տարի առաջ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կազմակերպվեցին  Համահայկական առաջին խաղերը: Այն իսկական կամուրջ էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ իր յուրօրինակ դրսևորումներով:

Առաջին  – Տարեցտարի ավելացավ խաղերի մասնակիցների թիվը: Այժմ նրանք    3244-ն են, իսկ աշխարհագրական առումով 62 քաղաքները դարձան 128:

Երկրորդ – Խաղերի օրերին Հայաստան ժամանած մեր հայրենակից երիտասարդների մոտ 90 % առաջին անգամ էին լինում մայր Հայրենիքում:

Հավատացեք, սրանք չափազանց կարևոր, նաև ոգևորիչ դրսևորումներ են: Ձմեռային մարզաձևերով նմանատիպ միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ խաղերի կազմկոմիտեն առաջին անգամ հոգում է մասնակիցների բոլոր ծախսերը՝ բացառությամբ ճանապարհածախսի:

Հաճելիորեն զարմացած ենք Ձմեռային առաջին խաղերի մասնակիցների քանակից:

Շուրջ 400 մասնակից 11 պետությունների 22 քաղաքներից:

Սա անակնկալ էր նաև մեզ համար, քանզի Հայաստանը, և կարծում եմ նաև Սփյուռքը, այդքան լավ ավանդույթներ չունեն ձմեռային մարզաձևերում:

Բայց, եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը:

Սիրելի մասնակիցներ. Ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ մայր Հայրենիքի այս գեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում:

Ուզում եմ, որ դուք շատ սիրեք ի՛մ, Ձե՛ր և համա՛յն հայության հույսի կենտրոն Հայաստանը: Ուզում եմ, որ Դո՛ւք, Ձեր ծնողնե՛րը, Ձեր ընկերնե՛րն ու բարեկամնե՛րը հաճախ այցելե՛ք Հայաստան: Բոլորս պարտավոր ենք սիրել Մեր երկիրը, մեր հայրենիքը: Հայրենիքը լավ կամ վատ չի լինում, հայրենիքը լինում է միակը: Համահայկական Ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին ողջունելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:

 

 

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 1211-Ա

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------------------------------------------------

     

      Համաձայն §Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին¦ Հայաստանի                     Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը         ո ր ո շ ու մ    է.  

      Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                     Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

           2013թ. նոյեմբերի 8

                    Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 31-ի  N 1211-Ա որոշման

ԿԱԶՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

Ի. Զաքարյան

-ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) (համաձայնությամբ)

 

Հ. Հակոբյան

-ՀՀ սփյուռքի նախարար

 

Յու. Վարդանյան

-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

 

Ա. Երիցյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ

 

Ա. Մովսեսյան

ՀՀ կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

 

Ա. Բերբերյան

-ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

 

Վ. Պողոսյան

-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ս. Մանասարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Բախշյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Ս. Հովհաննիսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Աֆրիկյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Կ. Շահգալդյան

-ՀՀ Կոտայքի մարզպետ

 

Ա. Հարությունյան

-Ծաղկաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Հ. Ռոստոմյան

-ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

 

Հ. Ջաղացպանյան

-Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Հ. Մուրադյան

-Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Պողոսյան

-§Լեռնատուր¦ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Դավթյան

-Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կառավարիչ (համաձայնությամբ)

 

Ռ. Հովհաննիսյան

-գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

                 ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ                                     Վ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՔԱՂԱՔՆԵՐ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔ

1.      ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

1.ԿԱԼԻՖՈՐՆԻԱ-ՆՈՎԱՏՈ

2.ՍԱՆ ԱՆՏՈՆԻՈ-ՏԵԽԱՍ

2.      ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ

3.      ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԹԵՀՐԱՆ

4.      ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԲԵՅՐՈՒԹ

5.      ԿԱՆԱԴԱ

1.ՄՈՆՐԵԱԼ

6.      ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՆԻԿՈՍԻԱ

7.      ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

1.ՄՈՍԿՎԱ

8.      ՎՐԱՍՏԱՆ

1.ԱԽԱԼՔԱԼԱՔ

2.ԹԲԻԼԻՍԻ

3.ՆԻՆՈԾՄԻՆԴԱ

9.      ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՄԱՐՍԵԼ

2.ՓԱՐԻԶ

10.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ԳՅՈՒՄՐԻ

2.ԵՐԵՎԱՆ

3.ԾԱՂԿԱՁՈՐ

4.ՀՐԱԶԴԱՆ

5.ՋԵՐՄՈՒԿ

6.ՎԱՆԱՁՈՐ

7.ՎԱՐԴԵՆԻՍ

8.ՔԱՋԱՐԱՆ

11.  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

11

22

 

 

 

 

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

2014Թ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

 

Գլխավոր մրցավար

Հարություն Յավրյան

Գլխավոր քարտուղար

Անժելա Միրզոյան

Գլխ. մրցավարի տեղակալ

Մանվել Սողոմոնյան

(լեռնադահուկային սպորտ)

Գլխ. մրցավարի տեղակալ

Աշոտ Զաքարյան

(դահուկավազք)

Գլխ. մրցավարի տեղակալ

Ռոբերտ Հովհաննիսյան

(սնոուբորդ)

Գլխ. մրցավարի տեղակալ

Հայկ Ջաղացպանյան

(տափօղակով հոկեյ)

Անդամ

Լյովա Հովհաննիսյան

Անդամ

Գոհար Հովհաննիսյան

Անդամ

Հայկարամ Բաբայան

 

 

ՋԱՀԱԿԻՐ

 Իսրայել Միլիտոսյան

Ծանրամարտիկ: 1992թ. Բարսելոնի (Իսպանիա) 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն (1989թ.):

ԲԵՄԱԴՐԻՉ ՌԵԺԻՍՈՐ

 Ռուբեն Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության գլխավոր մասնագետ, ռեժիսոր:

 

  

 

ՄԱՐԶԱՁևԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

1.   ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ

2.   ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ

3.   ՍՆՈՈՒԲՈՐԴ

4.   ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅ

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ   ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ

ՄԱՐԶԻԿ – ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ  ԵՎ ԹԻՄԵՐԸ

 

ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅ

 

1

ՄՈՍԿՎԱ

2

ԵՐԵՎԱՆ

3

ՄՈՆՐԵԱԼ

 

ՍՆՈՈՒԲՈՐԴ

ՈԼՈՐԱՎԱՅՐԷՋՔ

ԿԱՆԱՅՔ

1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ          

Երևան

2

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ              

Երևան

3

ԲԵՐԲԵՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ                    

Երևան

 

 ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ                           

Ծաղկաձոր

2

ՄԻՐԶՈՅԱՆ ԿԱՐԵՆ                             

Ծաղկաձոր

3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄՈՆԹԵ             

Հրազդան

 

 

 

ՍՆՈՈՒԲՈՐԴ

ՀՍԿԱ ՈԼՈՐԱՎԱՅՐԷՋՔ

ԿԱՆԱՅՔ

1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ          

Երևան

2

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԻ                                

Երևան

3

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ              

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԹՈՐՈՍՅԱՆ  ԹԵՎՈՍ                          

 Հրազդան

2

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ                        

Ծաղկաձոր

3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄՈՆԹԵ             

 Հրազդան

 

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՈԼՈՐԱՎԱՅՐԷՋՔ

ԿԱՆԱՅՔ

1

ԲԱՐԲԱՐՅԱՆ  ԹԱՄԱՐԻ                     

Թբիլիսի

2

ՊԱՊՈՅԱՆ ԵՎԱ                                    

Ծաղկաձոր

3

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ                   

Երևան

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԿՈԶԱՆԱՇՎԻԼԻ ՆԻԿՈԼՈԶ                

Վրաստան

2

ՍԵՐԵԲՐԱԿՅԱՆ ԱՐՄԱՆ                   

ԱՄՆ

3

ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ ՅԻԱՆՈՍ                

Կիպրոս

 

 

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՀՍԿԱ ՈԼՈՐԱՎԱՅՐԷՋՔ

ԿԱՆԱՅՔ

1

ԲԱՐԲԱՐՅԱՆ  ԹԱՄԱՐԻ                     

Թբիլիսի

2

ՊԱՊՈՅԱՆ ԵՎԱ                                   

Ծաղկաձոր

3

ՄԱՂԱՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ                  

Վանաձոր

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ԿՈԶԱՆԱՇՎԻԼԻ ՆԻԿՈԼՈԶ                

Վրաստան

2

ՍԵՐԵԲՐԱԿՅԱՆ ԱՐՄԱՆ                   

ԱՄՆ

3

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ                

ԾԱՂԿԱՁՈՐ

 

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ

3,75կմ ԴԱՍԱԿԱՆ  ՈՃ

ԿԱՆԱՅՔ

1

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՆՆԱ                           

Գյումրի

2

ՎԱՐՈՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ                

Հրազդան

3

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՏՅԱ                             

Գյումրի

 

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ

5կմ ԴԱՍԱԿԱՆ ՈՃ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՐԳԵՅ                      

Երևան

2

ԵՂՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ                                

Երևան

3

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՐԻԿ                          

Գյումրի

 

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ

3,75կմ ԱԶԱՏ ՈՃ

ԿԱՆԱՅՔ

1

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՏՅԱ                              

Գյումրի

2

ՎԱՐՈՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ                

Հրազդան

3

ՏՈՆՈՅԱՆ ԼԻԼԻԹ                                

Գյումրի

 

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ

5կմ ԱԶԱՏ ՈՃ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

1

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՐԳԵՅ                      

Երևան 

2

ԵՂՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ                               

Երևան

3

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՐԻԿ                         

Գյումրի

 

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐ

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

 

1

Լեռնադահուկային սպորտ

Ծաղկաձորի ճոպանուղու հարակից տարածք

2

Դահուկավազք

Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայի հարակից տարածք

3

Սնոուբորդ

Ծաղկաձորի ճոպանուղու հարակից տարածք

4

Տափօղակով հոկեյ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր