Կազմված է  13. 12. 2011թ.

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ

 

«09»  12.   2011թ

 

Նախագահ՝ Իշխան Զաքարյան

 

 

_____________________________

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ 5

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

«05» 11. 2001թ.

գրանցման թիվ 211.171.00145

վկայական 03 Ա 052363

Թիվ 001-2 փոփոխությունը գրանցված է

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

11.06.2003թ.

Թիվ 002-2 փոփոխությունը գրանցված է  

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

24.11.2008

Թիվ 003-2 փոփոխությունը գրանցված է

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

2011թ.

Հարկ վճարողի հաշվառման համար 02559841

 

ՀՀ պետական ռեգիստրի ղեկավար՝

 

                                                   Ա. Գևորգյան

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

(նոր խմբագրություն)

 

2011թ.

 

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ»

 

Հասարակական կազմակերպություն

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 ԳԼՈՒԽ I

 

1.      Հիմնական սկզբունքները

 

1.1.         ՙՀամահայկական խաղերի համաշխարհային կոմիտե՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետª տեքստումª ՀԽՀԿ) իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա ստեղծված կազմակերպություն է:

1.2.         ՀԽՀԿ-ն գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3.         ՀԽՀԿ-ն գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքով:

1.4.         ՀԽՀԿ-ն ստեղծվել է Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպություններիª Հայ Բարեգործական Ընդհանուր Միության – Հայ Երիտասարդաց Ընկերակցության /ՀԲԸՄ — ՀԵԸ/ , Հայ Մշակութային ՙԱրարատ՚ կազմակերպության /Իրան/, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության և Սկաութներ /ՀՄԸՄ/ և Հայ Մարմնամարզական Միության /ՀՄՄ/ աջակցությամբ:

1.5.         ՀԽՀԿ-ն  ղեկավարվում է ՙՄիասնություն սպորտով՚  կարգախոսով:

1.6.         ՀԽՀԿ-ն գործում է ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև օտարերկրյա պետություններումª այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:

1.7.         ՀԽՀԿ-ի հայերեն լրիվ անվանումն է` ՙՀամահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե՚ հասարակական կազմակերպություն:

                ՀԽՀԿ-ի ռուսերեն լրիվ անվանումն է` "Всемирный  комитет Панармянских игр" общественная организация.

                ՀԽՀԿ-ի անգլերեն լրիվ անվանումն է “World Committee of the Pan-Armenian Games”  non-governmental organization.

 

 

 

 

 

2.            ՀԽՀԿ-ի գործնեության նպատակներն ու խնդիրները

 

                ՀԽՀԿ-ի գործունեության նպատակը Համահայկական Խաղերի, ինչպես նաև այլ մարզական միջոցառումների կազմակերպումն է, որոնք պետք է խթանեն  Համահայկական մարզական շարժման զարգացմանը:

 

 

Այդ նպատակով ՀԽՀԿ-ն օրենքով սահմանված կարգով.

.             խրախուսում է Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև սպորտային մրցումների կազմակերպումը,

.             համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի ոչ կառավարական կազմակերպությունների հետª սպորտը հայ ժողովրդի միասնությանը ծառայեցնելու նպատակով,

.             պայքարում է Համահայկական սպորտային շարժմանը վնասակար բոլոր երևույթների  դեմ,

.             աջակցում և խրախուսում է մարզական էթիկայի զարգացմանը Համահայկական մարզական շարժման մեջ,

.             պայքարում է Համահայկական մարզական շարժումը քաղաքական նպատակներով օգտագծելու ցանկացած փորձի դեմ:

 

 

3.            ՀԽՀԿ-ի համագործակցությունը պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ

 

3.1.         ՀԽՀԿ-ն համագործակցում է Սփյուռքի հայկական ավանդական մարզական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում սպորտը ղեկավարող պետական կառույցների, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի և հայկական համայնքներ ունեցող քաղաքներիª Համահայկական Խաղերի հանձնաժողովների հետ:

3.2.         ՀԽՀԿ-ն համագործակցում է նաև սպորտի բնագավառում գործող բոլոր ոչ կառավարական, ազգային կամ միջազգային կազմակերպությունների հետª համագործակցությունում ընդգրկելով ազգային մարզական ֆեդերացիաները, մշակութային, երիտասարդական և այլ միավորումներ, ինչպես նաև անհատների հետ, ովքեր աջակցում են Համահայկական մարզական շարժմանը և ում գործունեությունը կարող է նպաստել ՀԽՀԿ-ի նպատակների իրագործմանը:

               

 

 

 

 

4.            ՀԽՀԿ-ի հովանավորությունը

 

                ՀԽՀԿ-ն կարող է ստանձնել տարբեր մարզական և մշակութային միջոցառումների հովանավորությունը այն պայմանով, որ դրանք համապատասխանեն ՀԽՀԿ-ի նպատակներին:

 

 

ԳԼՈՒԽ II

 

5.            Համահայկական խաղերը

 

5.1.         Համահայկական Խաղերըª անհատական և թիմային մարզաձևերի համալիր մրցումներ են Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների հայկական ծագում ունեցող մարզիկների միջև:

5.2.         Համահայկական Խաղերին մասնակցում են քաղաքների մարզական պատվիրակությունները:

5.3.         Խաղերին մասնակցում են մարզիկներ, ովքեր այդ նպատակով ընտրվում են Սփյուռքում հայկական համայնքներ ունեցող քաղաքների Համահայկական Խաղերի համապատասխան Հանձնաժողովների կողմից, իսկ Հայաստանումª  համայնքային կառույցների կողմից:

5.4.         Համահայկական Խաղերն անց են կացվում այն մարզաձևերից, որոնք ընդգրկված են ՀԽՀԿ-ի կողմից հաստատած ծրագրում:

5.5.         Համահայկական Խաղերը հիմնականում տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, յուրաքանչյուր  4 տարին մեկ:

5.6.         Համահայկական խաղերի տարեգրությունը հաշվարկվում էª սկսած 1999 թվականին Երևանում կազմակերպված Առաջին Խաղերից:

 

 

6.      ՀԽՀԿ-ի իրավունքները

               

ՀԽՀԿ-ն իրավունք ունի.

.             տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,      

.             ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,

.             իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն իր կողմից ստեղծված առևտրային կազմակերպությունների միջոցով,

.             օրենքով սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք,

.             կնքել օրենսդրությամբ  չարգելված պայմանագրեր և գործարքներ,

.             օտարել կամ վարձակալության և անվճար օգտագործման հանձնել կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,

.             կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները,

.             անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին,

.             իր անդամներին գործուղել արտասահմանյան երկրներ:

 

 

7.               ՀԽՀԿ-ի պարտականությունները

 

                ՀԽՀԿ-ն պարտավոր էª  

.             օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,

.             վարել իր անդամների հաշվառումը,

.             իր գործունեության և գույքի օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամª ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,

.             օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ:

 

 

8.            ՀԽՀԿ-ի պատասխանատվությունը

 

8.1.         ՀԽՀԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում  իրեն   պատկանող գույքովª օրենքով սահմանված կարգով:

8.2.         ՀԽՀԿ-ն պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես և պետությունը պատասխանատվություն չի կրում ՀԽՀԿ-ի պարտավորությունների համար:

8.3.         ՀԽՀԿ-ն պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում ՀԽՀԿ-ի պարտավորությունների համար:

8.4.         Պետությունը ապահովում է ՀԽՀԿ-ի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

 

9.            ՀԽՀԿ-ի խորհրդանիշը

 

9.1.         ՀԽՀԿ-ի խորհրդանիշը կազմված է եռագույն կրակից (կարմիր, կապույտ և նարնջագույն), որի շուրջ շրջանաձև երկու լեզվով (վերևում հայերեն, ներքևում անգլերեն) գրված է ՙՀամահայկական Խաղեր՚ - Pan-Armenian Games, այդ բառերը իրարից անջատվում են երկու կապույտ կետերով: Այդ խորհրդանիշը կարող է օգտագործվել միագույն կամ բազմագույն տարբերակով:

9.2          Համահայկական Խաղերի խորհրդանիշը պետք է կազմի Համահայկական Խաղերին մասնակցող քաղաքային հանձնաժողովների և քաղաքների պատվիրակությունների դրոշների և խորհրդանիշների պարտադիր մասը:

               

 

10.     ՀԽՀԿ-ի դրոշը

 

                ՀԽՀԿ-ի դրոշը սպիտակ պաստառ է  /2x4  հարաբերակցությամբ/ª առանց եզրագծերի: Կենտրոնում տեղադրված է Համահայկական Խաղերի գունավոր խորհրդանիշը: 

 

 

11.          Համահայկական Խաղերի խորհրդանիշի, դրոշի և կարգախոսի  իրավունքը

 

                Համահայկական Խաղերի խորհրդանիշի, դրոշի և կարգախոսի նկատմամբ իրավունքը պատկանում է բացառապես ՀԽՀԿ-ին:

 

 

12.          ՀԽՀԿ-ի անդամությունը, ՀԽՀԿ-ին  անդամագրվելու և դուրս գալու         կարգը      

 

12.1        ՀԽՀԿ-ն կազմված է անհատական անդամներից:

12.2.      ՀԽՀԿ-ի անդամ կարող են դառնալ ՀՀ և օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ընդունում են ՀԽՀԿ-ի կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում մասնակցել նրա գործունեությանը:

12.3.      ՀԽՀԿ-ի անդամ դառնալ ցանկացող անձինք պետք է ՀԽՀԿ-ի Գործկոմին ներկայացնեն գրավոր դիմում:

12.4.      ՀԽՀԿ-ի անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է ՀԽՀԿ-ի Գործկոմը: ՀԽՀԿ-ի անդամության մեջ ընդունելու մասին դիմումի մերժումը բողոքարկման ենթակա չէ:

 

 

13.     ՀԽՀԿ-ի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

13.1.      ՀԽՀԿ-ի անդամն իրավունք ունիª

.             ընտրել և ընտրվել ՀԽՀԿ-ի բարձրագույն և այլ մարմիներում,

.             ՀԽՀԿ-ի աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար          մարմիններին ներկայացնել դիմումներ, գանգատներ և առաջարկություններ,

.             սպառիչ տեղեկատվություն ստանալ ՀԽՀԿ-ի գործունեության մասին,

.             ազատ դուրս գալ  ՀԽՀԿ-ի կազմից,

.             մասնակցել ՀԽՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին,

.             մասնակցել ՀԽՀԿ-ի հանձնաժողովների աշխատանքներին,

.             ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անց է կացվում    կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,

.             ծանոթանալ կազմակերպության փաստաթղթերին, ստանալ ընդունած որոշումների պատճենները,

.             կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ:

13.2        ՀԽՀԿ-ի անդամը պարտավոր էª

.             ներկայացնել ՀԽՀԿ-ն իր բնակության երկրում և քաղաքում,

.             հոգ տանել ՀԽՀԿ-ի հեղինակության բարձրացման համար,

.             կատարել ՀԽՀԿ-ի կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

.             բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,

.             համակարգել իրենց բնակության երկրի քաղաքներիª Խաղերին մասնակցող մարզական պատվիրակությունների նախապատրաստումը,

.             կատարել այլ պարտականություններª հանձնարարված ՀԽՀԿ-ի նախագահի կողմից, այդ թվում ներկայացնել ՀԽՀԿ-ն ըստ անհրաժեշտության որևէ երրորդ պետությունում կամ տարածաշրջանում:

13.3        ՀԽՀԿ-ի կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող անդամի նկատմամբ ՀԽՀԿ-ի կամ Գործկոմի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ, ընդհուպ մինչև ՀԽՀԿ-ի անդամությունից հեռացումը:

13.4.      ՀԽՀԿ-ի անդամությունից հեռացնելու մասին Գործկոմի որոշումը կարող է գանգատարկվել ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեային:

 

 

14.            Պատվավոր անդամները

 

                Այն անձինք, որոնք իրենց հեղինակությամբ կարող են բարձրացնել ՀԽՀԿ-ի վարկը և կարևորութունը, որոնք ֆինանսական և նյութական զգալի ներդրում են ունեցել կամ բացառիկ ծառայություններ են մատուցել ՀԽՀԿ-ին, կարող են ՀԽՀԿ-ի նախագահի կամ Գործկոմի առաջարկությամբ ընտրվել որպես ՀԽՀԿ-ի Պատվավոր անդամ :

ԳԼՈՒԽ III

 

15.     ՀԽՀԿ-ի բարձրագույն և ղեկավար մարմինները

 

                                ՀԽՀԿ-ի ղեկավար մարմիններ են հանդիսանում.

.             ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեան /համաժողովը/, որպես բարձրագույն մարմին,

.             ՀԽՀԿ-ի գործադիր կոմիտեն (գործկոմը):

 

                               

16.          ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեա

 

16.1.      Գլխավոր ասամբլեան  հանդիսանում է ՀԽՀԿ-ի բարձրագույն մարմինը: Այն կազմված է ՀԽՀԿ-ի անդամներից, որին պատկանում է ՀԽՀԿ-ի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

16.2.      ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեան հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:

16.3.      Գլխավոր ասամբլեայի բացառիկ իրավասության հարցերն ենª

.             ՀԽՀԿ-ի կանոնադրության ընդունումը, դրանում փոփոխություններ և լրացում կատարելը,

.             ՀԽՀԿ-ի ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը և հետկանչը,

.             ՀԽՀԿ-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,

.             ՀԽՀԿ-ի վերակազմակերպումը և լուծարումը:

Գլխավոր ասամբլեան իրավազոր է որոշումներ ընդունել, եթե գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցում են ՀԽՀԿ-ի բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին, որոշումները համարվում են ընդունված բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների կեսից ավելիի կողմ քվեարկելու դեպքում:

16.4.      Հերթական Գլխավոր ասամբլեաները տեղի են ունենում Երևան քաղաքում:

16.5.      Գլխավոր Ասամբլեայի արտահերթ նիստեր հրավիրվում են ՀԽՀԿ-ի անդամների առնվազն մեկ երրորդի կամ վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան տասնչորս օրացույցային օրվա ընթացքում:

 

 

 

 

 

 

17.          Գործկոմը

 

17.1.      Գործկոմը ընտրվում է ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարի ժամկետով և հանդիսանում է ՀԽՀԿ-ի ղեկավար մարմինը Գլխավոր ասամբլեաների միջև ընկած ժամանակաշրջանում:

17.2.      Գործկոմը հավաքվում է տարեկան մեկ անգամ:

17.3.      Հրատապության դեպքում Գործկոմը կարող է հավաքվել արտահերթ նիստիª նախագահի հրավերով կամ իր անդամների մեծամասնության դիմումի համաձայն:

17.4.      Գործկոմը ղեկավարում է ՀԽՀԿ-ի գործունեությունը.

.             հսկում է ՀԽՀԿ-ի Կանոնադրության և Կանոնակարգի դրույթների պահպանումը,

.             ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանն է ներկայացնում բոլոր թեկնածուների անունները, ում առաջադրում է ընտրվելու ՀԽՀԿ-ի կազմում,

.             կազմում է ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեաների օրակարգը,

.             պահում է ՀԽՀԿ-ի արխիվները,

.             ստեղծում և լուծարում է ՀԽՀԿ-ի առանձնացված ստորաբաժանումները և տնտեսական ընկերությունները,

.             կատարում է Գլխավոր ասամբլեայի կողմից իրեն հանձնարարված այլ աշխատանքները,

.             սահմանում է անդամավճարների չափը, գանձման կարգը,

.             իրավասու է որոշում ընդունել գույք ձեռքբերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում օտարելու և դուրս գրելու:

17.5.      Գործկոմի որոշումներն ընդունվում են Գործկոմի անդամների կեսից ավելիի մասնակցությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

17.6        ՀԽՀԿ-ի գործկոմի յուրաքանչյուր անդամ, որը բացակայել է իրար հաջորդող 2 նիստերից, դադարում է լինել ՀԽՀԿ-ի գործկոմի անդամ:

 

 

18.    Նախագահը

 

18.1.      ՀԽՀԿ-ի նախագահն ընտրվում է ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

18.2.      Նախագահը գործում է կազմակերպության անունից առանց լիազորագրի:

18.3.      Նախագահի լիազորությունների ժամկետը երկու տարի է:

18.4.      Նախագահի պարտավորությունն էª իրագործել ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի և գործկոմի որոշումները:

18.5.      Նախագահը ղեկավարում է ՀԽՀԿ-ի գործունեությունը և ներկայացնում  այն տարբեր ատյաններում:

18.6.      Նախագահը ՀԽՀԿ-ի անունից ստորագրում է բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը:

18.7        Նախագահը հաստատում է ՀԽՀԿ-ի ներքին աշխատակարգը:

18.8        Նախագահը հաստատում է ՀԽՀԿ-ի տարեկան բյուջեն:

 

 

19.          Փոխնախագահները

 

19.1.      ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեան Նախագահի առաջարկությամբ ընտրում է երեք փոխնախագահի: Փոխնախագահներից մեկն ընտրվում է Հայաստանում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիներից, իսկ մնացած երկուսըª Սփյուռքի մարզական հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

19.2.      Փոխնախագահների լիազորությունների ժամկետը երկու տարի է:

19.3        Փոխնախագահները նախագահի կամ գործկոմի հանձնարարությամբ փոխարինում են նախագահին նրա բացակայության դեպքում:

19.4.      Փոխնախագահներն իրենց հանձնարարված պարտականությունների կատարմանը զուգահեռ օգնում են նախագահինª գործկոմի որոշումների իրականացման գործում:

19.5.      Բացի ՀԽՀԿ-ի նախագահի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարումից ապահովում են ՀԽՀԿ-ի քաղաքային կոմիտեների գործունեությունը:

 

 

20.          Գլխավոր քարտուղարը

 

20.1.      ՀԽՀԿ-ի Գլխավոր քարտուղարն ընտրվում է Գլխավոր ասամբլեայի կողմից /Նախագահի առաջարկությամբ/ Հայաստանում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիներից: 

20.2.   Գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը երկու  տարի է:

20.3.      Գլխավոր քարտուղարը ղեկավարում է ՀԽՀԿ-ի քարտուղարության աշխատանքները, ընդ որում նաª

.             Նախագահի հետ միասին ՀԽՀԿ-ն ներկայացնում է միջազգային կազմակերպություններում, պետական և հասարակական մարմիններում,

.             Նախագահի հանձնարարությամբ կազմում է Գլխավոր ասամբլեայի և գործադիր կոմիտեի նիստերի օրակարգերը, ստորագրում է նիստերի արձանագրությունները, ապահովում է քննարկվող հարցերի և ընդունվող փաստաթղթերի նախագծերի պատրաստումը, հսկում է ընդունված որոշումների կատարման ընթացքը,

.             հսկում է Գլխավոր ասամբլեայում ներկայացուցիչների հաշվառման աշխատանքները,

.             ապահովում է ՀԽՀԿ-ի անդամների, ինչպես նաև արտասահմանյան ու հանրապետական կազմակերպությունների հետ տարվող կապը:

 

 

21.          ՀԽՀԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովը

 

21.1.      ՀԽՀԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովը, երեք հոգուց բաղկացած, ընտրվում է ՀԽՀԿ-ի  Գլխավոր ասամբլեայի կողմից:

21.2. Վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը          երկու տարի է:

21.3.      Վերստուգիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ            կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:           

21.4.      Վերստուգիչ հանձնաժողովը կարող է ՀԽՀԿ-ի գործունեության վերաբերյալ ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել կազմակերպության ղեկավարներից:

21.5.      Վերստուգիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայինª կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին:

21.6.      Գործկոմի անդամները չեն կարող դառնալ Վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

21.7.      ՀԽՀԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովի անդամ կարող է դառնալ միայն 18 տարին լրացած անձը:

 

 

22.          Ընթացակարգերը

 

22.1.      Նախագահը կամ նրա հանձնարարությամբ Փոխնախագահներից մեկը նախագահում են ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեաների և Գործկոմի նիստերը:

22.2.      Գլխավոր ասամբլեայի համար պահանջվող քվորումը ՀԽՀԿ-ի անդամների ընդհանուր թվի կեսն էª գումարած մեկ ձայն: Գործկոմի նիստերի համար անհրաժեշտ քվորումը Գործկոմի անդամների կեսից ավելիի ներկայությունն է:

22.3.      ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեաներին վերաբերող ընթացակարգային բոլոր և Կանոնադրությունում  չնշված հարցերը լուծվում են նախագահողի կողմից:

22.4        Հրատապության դեպքում, Նախագահը կամ Գործկոմն իրավունք ունեն որոշման նախագիծը քվեարկության դնել հարցման կարգով: Հավասար քվեների դեպքում Նախագահի ձայնը վճռորոշ է:      

 

23.          Լեզուները        

 

                ՀԽՀԿ-ի պաշտոնական լեզուն հայերենն է: Աշխատանքային լեզուներն են  ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը:

 

 

24.          ՀԽՀԿ-ի սեփականությունը, դրա գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը

        

24.1.      ՀԽՀԿ-ի գույքը հանդիսանում է ՀԽՀԿ-ի սեփականությունը:

24.2.      ՀԽՀԿ-նª որպես սեփականություն, կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

24.3.      ՀԽՀԿ-ի անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:

24.4.      ՀԽՀԿ-ի սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինելª

.             դրամաշնորհները,

.             բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,

.             կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,

.             ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ:

24.5.      Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԽՀԿ-ի սեփականությունը գտնվում է Հայասատանի Հանրապետության պաշտպանության ներքո:

24.6.      ՀԽՀԿ-ի միջոցները կարող են օգտագործվել միայն կանոնադրությամբ                սահմանաված նպատակների և խնդիրների իրականացման  համար:

 

 

ԳԼՈՒԽ IV

 

25.          Համահայկական Խաղերի  կանոնակարգը

 

Համահայկական խաղերի Կանոնակարգը  ՀԽՀԿ-ի Կանոնադրության հավելումն է: Այդտեղ մանրամասնորեն շարադրված է Համահայկական խաղերի կազմակերպման գործնական անցկացման ծրագիրը, պայմանները և չափանիշները:

 

 

 

 

 

26.          Համահայկական Խաղերի  ծրագիրը

               

 Համահայկական Խաղերի ծրագիրը հաստատվում  է ՀԽՀԿ-ի Գործկոմի     նիստում, որը տեղի է ունենում Խաղերի անցկացման նախորդ տարին:

 

 

27.          Համահայկական Խաղերի  մասնակցության հայտերի գրանցման ժամկետներն ու կարգը

 

27.1        Համահայկական խաղերին մասնակցության հայտերի գրանցումը տեղի է ունենում Խաղերի Կանոնակարգի 5-րդ հոդվածում սահմանված կարգի համաձայն:

27.2        Ընդունված ժամկետից հետո տրված դիմումները չեն ընդունվում:

27.3        Հատուկ դեպքերը կարող են դիտարկվել և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվել բացառապես ՀԽՀԿ-ի Գործադիր կոմիտեի կողմից:

 

 

28.          Խաղերում  նոր մարզաձևերի և մարզաոճերի ներառման  չափանիշները

 

28.1        Համահայկական Խաղերը, սկզբունքորեն, բաց են բոլոր մարզաձևերի համար:

28.2        Միայն այն մարզաձևերը կարող են ներգրավվել Խաղերի ծրագրում, որտեղ կարող են մասնակցել նվազագույնը 5 երկրների, 10 քաղաքների թիմեր և մարզիկներ:

 

               

ԳԼՈՒԽ V

 

29.          Խաղերի հաղթողների  մրցանակաբաշխության արարողությունը 

 

29.1        Խաղերի հաղթողների մրցանակաբաշխության բոլոր արարողությունները տեղի են ունենում Խաղերի Կանոնակարգի 11-րդ հոդվածում սահմանված կարգով:

29.2        Պարգևատրումը կատարվում է երեք անձանցից բաղկացած խմբերով, որից մեկը ներկայացնում է Համաշխարհային կոմիտեն, մյուսըª Կազմկոմիտեն, իսկ երրորդըª համապատասխան ազգային մարզական ֆեդերացիան:

 

 

 

ԳԼՈՒԽ VI

 

30.          ՀԽՀԿ-ի վերակազմակերպումը  և լուծարումը

 

30.1        ՀԽՀԿ-ի վերակազմակերպումը իրականացվում է նրա Գլխավոր ասամբլեայի որոշմամբª օրենքով սահմանված կարգով: Կազմակերպության Գլխավոր ասամբլեան պարտավոր է ՀԽՀԿ-ի վերակազմակերպման մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀԽՀԿ-ի պարտատերերին:

30.2        ՀԽՀԿ-ի լուծարումը հանգեցնում է դրա դադարեցմանըª առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

30.3        ՀԽՀԿ-ն կարող է լուծարվել ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:

                ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեան լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը:

                ՀԽՀԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարքային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

30.4        ՀԽՀԿ-ի լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:

 

31. ՀԽՀԿ-ի իրավաբանական հասցեն

 

                ՀԽՀԿ-ի իրավաբանական հասցեն էª քաղաք Երևան, Աբովյան 9: