Հաստատված է 2013թսեպտեմբերի 23-ի

 ՀԽՀԿ-ի  գործկոմի նիստում

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

 

Համահայկական ձմեռային խաղերի կանոնակարգ

 

 

Հիմնական դրույթներ

 

1.     Համահայկական ձմեռային խաղերի կանոնակարգ

 

1.1   Համահայկական ձմեռային խաղերի սույն կանոնակարգը մանրամասնում է Համահայկական ձմեռային խաղերի անցկացմանը վերաբերող Կանոնադրության դրույթները: Այն ընդգրկում է խաղերի ծրագիրը, մրցումների կանոնները, խաղերին մասնակցելու համար հավատարմագրման դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները, խաղերի հանդիսավոր բացման և փակման արարողությունները, խաղերի խորհրդանիշի օգտագործման իրավունքին և գովազդին վերաբերող դրույթներ, ինչպես նաև այլ դրույթներ:

1.2   Որոշ շեղումներ կանոնակարգից հնարավոր են միայն այն չափով, որքանով այն արձանագրված է համաշխարհային կոմիտեի և հերթական Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի միջև կնքված  համաձայնագրում:

 

2.     Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցները

 

2.1   Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են աշխարհի քաղաքների հավաքական թիմերը:

2.2   Հայկական ազգային անձնագրեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել խաղերին:

2.3   Ցանկացած երկրի քաղաքացի կարող է մասնակցել խաղերին, եթե նա`

գ      հայկական ծագում ունի հոր և մոր կողմից,

գ      հայկական ծագում ունի միայն հոր կողմից,

գ      հայկական ծագում ունի միայն մոր կողմիցª հետևաբար չունենալով հայկական ազգանուն,

գ      ամուսիններ, որոնք ամուսնությունից հետո վերցրել են հայկական ազգանուններ£

2.4   Քաղաքների մարզական պատվիրակությունների ղեկավարները պատասխանատու են այդ կանոնների կատարման համար:

2.5           Քաղաքի մարզական պատվիրակության կազմում այս կամ այն մարզիկին ընդգրկելու հիմնավորման համար մասնակիցը պետք է իր հետ ունենա ազգային անձնագիր կամ այն երկրում մշտական բնակության թույլտվություն (օրինակ` այսպես կոչված ՙGreen Card՚), որտեղ գտնվում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքը:

Ծանոթություն. Վերը նշված դրույթները չեն վերաբերում մարզիչներին և մրցավարներին, որոնք կարող են լինել քաղաքացիությամբ կամ ծագումով ոչ հայ:

 

3.             Տարիքային սահմանափակումներ

 

3.1   Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցների համար չկան տարիքային սահմանափակումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է Միջազգային ֆեդերացիաների կանոններով:

 

4.             Բժշկական պայմաններ

 

4.1   Համահայկական ձմեռային խաղերին յուրաքանչյուր մարզիկ մասնակցում է սեփական պատասխանատվության, ռիսկի և վտանգի գիտակցությամբ:

4.2   Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցները պարտավոր են ունենալ իրենց հետ ապահովագրության վկայական խաղերի ողջ ժամկետի համար£

 

 

5.     Հավատարմագրման դիմումների ընդունման կարգն ու ժամկետները

 

5.1   Համահայկական ձմեռային խաղերի մասնակցության նախնական հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քարտուղարություն մինչև 2013 թ.-ի դեկտեմբերի 15-ը` նշելով մարզաձևերը (առանձին կանայք և տղամարդիկ) և մասնակիցների թիվը:

5.2   Համահայկական ձմեռային խաղերին մասնակցության վերջնական անվանական հավատարմագրման դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև խաղերի անցկացման տարվա հունվարի 25-ը: Հավատարմագրման դիմումները կհամարվեն անվավեր, եթե ներկայացվեն նշված ժամկետից հետո:

5.3   Բացառությունները կարող են քննարկվել և ընդունվել միայն համաշխարհային կոմիտեի գործկոմի կողմից:

 

 

 

6.             Մասնակցության իրավունքը

 

        Մարզական պատվիրակության յուրաքանչյուր անդամ ստանում է մասնակցի անցագիր (badge):

 

7.             Համահայկական ձմեռային  խաղերի ծրագիրը և մրցումների կանոնները

 

7.1   Համահայկական ձմեռային խաղերի ծրագրում ընդգրկված են 4 մարզաձևեր:

7.2   Հոկեյի մրցումները  թիմային մրցումներ են:

7.3   Դահուկի, լեռնադահուկի և սնոուբորդի մրցումներն անհատական մրցումներ են:      

7.4   Յուրաքանչյուր մարզաձևի մրցումներն անցկացվում են համապատասխան Միջազգային մարզական ֆեդերացիայի կանոններով` ներառյալ այն լրացումները, որոնք կատարվել են համաշխարհային կոմիտեի կողմից` նշված կանոնները հարմարեցնելով Համահայկական խաղերի պայմաններին:

 

8.     Թիմերի կազմը և մասնակիցների թիվը

 

8.1   Հոկեյ  (տղամարդիկ):

Թիմի կազմը` 22 մասնակից, այդ թվում 20  մարզիկ և 2  պատասխանատու անձ:

 

        

 Ծանոթություն.

ա) Այն մարզիկներին, որոնք ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել Համահայկական խաղերի հոկեյի մրցաշարին: Բացառություն են կազմում միայն այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 36 և ավելի է:

 

8.2  Դահուկ (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են`

Կանայք` 5 կմ դասական ոճ

Տղամարդիկ`  10 կմ դասական ոճ

 

Կանայք` 5 կմ ազատ ոճ

Տղամարդիկ` 10 կմ ազատ ոճ   

 

 

8.3   Լեռնադահուկ (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են`

Կանայք` հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

 

Տղամարդիկ` հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

 

 

8.4   Սնոուբորդ (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են`

Կանայք` հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

Տղամարդիկ` հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

8.5.  Բացառությունները կարող են քննարկվել և ընդունվել միայն համաշխարհային կոմիտեի գործկոմի կողմից:

 

 

9.     Խաղերին մասնակցող քաղաքների միջև խաղարկվող մեդալների քանակն ըստ մարզաձևերի

 

9.1.  Խաղարկվող մեդալների քանակը

 

Մարզաձևը      Ոսկե        Արծաթե   Բրոնզե

 

Հոկեյ       1      1      1

Դահուկ   4      4      4

Լեռնադահուկ  4      4      4

Սնոուբորդ       4      4      4

 

 

10.   Համահայկական  ձմեռային խաղերի հանդիսավոր բացման արարողությունը

 

10.1 Մասնակից քաղաքների պատվիրակություններն անցնում են համապատասխան քաղաքի անվանմամբ ցուցանակի (հայերեն և անգլերեն  լեզուներով) և քաղաքի դրոշի հետևից:

        Երթի ոչ մի մասնակցի թույլ չի տրվում կրել երկրի ազգային դրոշը` քաղաքի դրոշի փոխարեն կամ դրա հետ միաժամանակ: Բացառություն կարող են լինել փոքրիկ ազգային դրոշակները մարզիկների ձեռքներին, որոնց չափսը չպետք է գերազանցի 20 սմ:

10.2 Մասնակիցների մարզական համազգեստների վրա, որոնք կարող են կրել քաղաքի պատվիրակության խորհրդանիշը, ինչպես նաև Համահայկական խաղերի խորհրդանիշը, թույլատրվում է հովանավոր-ֆիրմայի անվանումը:

10.3         Սփյուռքի մարզիկը  բոլոր մարզիկների և Երևան քաղաքից մրցավարը բոլոր մրցավարների  անունից երդվում են (այդ մարզիկին և մրցավարին ընտրում է համաշխարհային կոմիտեի գործկոմը):

Բարձրացնելով աջ ձեռքը` մարզիկը արտասանում է հետևյալ խոսքերը.

ՙԲոլոր մասնակիցների անունից երդվում եմ, որ Համահայկական 1-ին ձմեռային խաղերին կմասնակցենք` հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի՚:

Մրցավարը բարձրանում է ամբիոնին և նույն կերպ արտասանում մրցավարական երդման հետևյալ խոսքերը.

ՙԲոլոր մրցավարների անունից երդվում եմ այս խաղերը դատել լիովին անկողմնակալª հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի՚:

       

 

11.   Համահայկական ձմեռային խաղերի մրցանակակիրների պարգևատրման արարողակարգ

 

12.1         Խաղերի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում մարզաձևի ավարտից անմիջապես հետո: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվում են համապատասխան մեդալներով և հավաստագրերով, կին մրցանակակիրներին հանձնվում են  նաև ծաղիկներ:      

12.2 Ստորև ներկայացվում է մեդալների քանակը, որոնցով պարգևատրվում են խաղերի հաղթողները և մրցանակակիրները` հաշվի առնելով թիմերի անդամների քանակը տարբեր մարզաձևերում:

 

Մարզաձևը      Ոսկե        Արծաթե   Բրոնզե

 

Հոկեյ       21    21    21

Դահուկ   6      4      4

Լեռնադահուկ  6      4      4

Սնոուբորդ       6      4      4

                       

        Ընդամենը`                       39               33                 33

 

12.3          Գավաթների քանակը և տեսակները:

Համահայկական ձմեռային խաղերի գավաթով պարգևատրվում է հոկեյի թիմը:

Հատուկ գավաթներով պարգևատրվում են ՙԼավագույն պատվիրակության համար՚, ՙԱրդարացի խաղի համար՚, ՙՄարզական ոգու և համբերության համար՚, ՙՀամահայկական խաղերի հայտնություն՚, ինչպես նաև ՙՀամահայկական խաղերի գեղեցկուհի՚ մրցույթների դափնեկիրները: