Հաստատված է ՀԽՀԿ-ի գործկոմի

2014 թ.-ի հոկտեմբերի 10-ի նիստում

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Համահայկական ամառային խաղերի կանոնակարգ

 

1.   Հիմնական դրույթներ

 

Համահայկական ամառային խաղերի (այսուհետ` խաղեր) սույն կանոնակարգը մանրամասնում է խաղերի անցկացմանը վերաբերող դրույթները: Այն ընդգրկում է խաղերի ծրագիրը, մրցումների կանոնները, խաղերին մասնակցելու համար հավատարմագրման դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները, խաղերի հանդիսավոր բացման և փակման արարողությունները, խաղերի խորհրդանիշի օգտագործման իրավունքին և գովազդին վերաբերող դրույթներ, ինչպես նաև այլ մեկնաբանություններ:

 

 

2.   Խաղերի մասնակիցները

 

2.1 Խաղերին մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը և անհատ մարզիկները:

2.2 Հայկական ազգային անձնագրեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել խաղերին:

2.3  Ցանկացած երկրի քաղաքացի կարող է մասնակցել խաղերին, եթե նա`

·        հայկական ծագում ունի հոր և մոր կողմից

·        հայկական ծագում ունի միայն հոր կողմից

·        հայկական ծագում ունի միայն մոր կողմից

·        ամուսնությունից հետո վերցրել է հայ ամուսնու ազգանունը

Քաղաքների մարզական պատվիրակությունների ղեկավարները պատասխանատու են վերոթվարկյալ  կանոնների կատարման համար:

2.4  Քաղաքի մարզական պատվիրակության կազմում մարզիկին ընդգրկելու հիմնավորումը ապացուցելու  համար մասնակիցը պետք է իր հետ ունենա ազգային անձնագիր կամ այն երկրում մշտական բնակության թույլտվություն (օրինակ` այսպես կոչված «Green Card»), որտեղ գտնվում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքը:

 

Ծանոթություն.   Վերը նշված դրույթները չեն տարածվում մարզիչների և մրցավարների վրա:

 

3.   Տարիքային սահմանափակումներ

 

3.1 Խաղերի մասնակիցների համար չկան տարիքային սահմանափակումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է մարզաձևերի Միջազգային ֆեդերացիաների կանոններով:

 

4.   Բժշկական ապահովագրություն

 

4.1 Խաղերին յուրաքանչյուր մարզիկ մասնակցում է սեփական պատասխանատվության, ռիսկի և վտանգի գիտակցությամբ:

4.2 Խաղերի մասնակիցները պարտավոր են իրենց հետ ունենալ ապահովագրության վկայական խաղերի ողջ ժամանակահատվածի համար:

 

5.   Հավատարմագրման դիմումների ընդունման կարգն ու ժամկետները

 

5.1 Խաղերի մասնակցության նախնական հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Համահայակական խաղերի համաշխարհային կոմիտեի քարտուղարություն մինչև խաղերի անցկացման տարվա հունվարի 31-ը` նշելով մարզաձևերը, մրցաձևերը (առանձին կանայք և տղամարդիկ) և մասնակիցների թիվը:

5.2 Խաղերին մասնակցելու վերջնական անվանական  հավատարմագրման դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև խաղերի անցկացման տարվա ապրիլի 30-ը: Հավատարմագրման դիմումները կհամարվեն անվավեր, եթե ներկայացվեն նշված ժամկետից հետո:

5.3 Բացառությունները կարող են քննարկվել և ընդունվել միայն ՀԽՀԿ-ի գործկոմի կողմից:

 

6.   Մասնակցության իրավունքը

 

Խաղերին մասնակցելու իրավունք ստացած քաղաքի պատվիրակության յուրաքանչյուր անդամ ստանում է մասնակցի անցագիր (badge):

 

7.   Խաղերի ծրագիրը և մրցումների կանոնները

 

7.1 Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր` աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, գոլֆ, թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, վոլեյբոլ,  ֆուտբոլ:

7.2  Սեղանի թենիսի մրցումներն անհատական և թիմային մրցումներ են:

7.3  Աթլետիկայի, բադմինթոնի, բազկամարտի, գոլֆի, թենիսի, լողի, հեծանվասպորտի,  հրաձգության, շախմատի և սպորտային պարերի մրցումներն անհատական մրցումներ են:

 

 

 

7.4  Մրցումներն անցկացվում են համապատասխան մարզաձևի Միջազգային Ֆեդերացիայի կանոններով` ներառյալ այն լրացումները, որոնք կատարվել են   ՀԽՀԿ-ի գործկոմի կողմից:

 

8.   Թիմերի կազմը և մասնակիցների թիվը

 

8.1 Աթլետիկա (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 27 մրցաձև` 13 կանանց և 14 տղամարդկանց:

 

Կանայք` վազք - 100մ, 200մ, 400մ, 800մ և 1500մ, փոխանցումավազք -  4 x 100մ և 4 x 400մ, եռացատկ, բարձրացատկ, հեռացատկ, սկավառակի նետում, նիզակի նետում, գնդի հրում:

Տղամարդիկ` վազք 100մ, 200մ, 400մ, 800մ, 1500մ և 5000մ, փոխանցումավազք - 4 x 100մ և 4 x 400մ,  եռացատկ, բարձրացատկ, հեռացատկ,  սկավառակի նետում, նիզակի նետում, գնդի հրում:

 

Հաշվանցումը կատարվում է ըստ յուրաքանչյուր քաղաքից երկուական լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկների:

 

8.2  Բադմինթոն (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 2 անհատական մրցումներ և 2 զուգամրցումներ կանանց և տղամարդկանց միջև:

Հիմնական ցանցում (կանայք) ընդգրկվում են 32 մարզուհի (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 8 մարզուհի) և տղամարդիկ 64 մարզիկներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ):

Զուգախաղերի ցանցում կընդգրկվեն տղամարդկանց և կանանց 16-ական զույգեր:

           

 

8.3  Բազկամարտ  (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

 

Տղամարդիկ `3 քաշային կարգ աջ և ձախ ձեռքերով մինչև 70 կգ, 90 կգ և +90 կգ

Կանայք` 2 քաշային կարգ աջ և ձախ ձեռքերով մինչև 70 կգ և +70 կգ

 

8.4  Բասկետբոլ (կանայք և տղամարդիկ):

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:

 

8.5  Գոլֆ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

 

8.6  Թենիս  (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց մենախաղեր և զուգախաղեր:

 

 

Հիմնական ցանցում ընդգրկվում են 64 մարզիկներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ) և 32 մարզուհի (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 8 մարզուհի):

Զուգախաղերի ցանցում  ընդգրկվում են 16-ական լավագույն տղամարդկանց և կանանց զույգեր:

 

8.7  Լող (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 24 մրցաձև` 12 կանանց և 12 տղամարդկանց:

 

Կանայք`ազատ ոճ - 50մ և 100մ, բրաս – 50մ և 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ և 4 x 100մ, փոխանցումալող համակցված - 4 x 100մ, բատերֆլայ - 50մ և 100մ, թիկնալող - 50մ և 100մ, համալիր – 200 մ

Տղամարդիկ` ազատ ոճ - 50մ և 100մ, բրաս – 50մ և 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ և 4 x 100մ, փոխանցումալող համակցված - 4 x 100մ, բատերֆլայ - 50մ և 100մ, թիկնալող - 50մ և 100մ, համալիր – 200 մ

Հաշվաանցումը կատարվում է ըստ յուրաքանչյուր քաղաքի երկուական լավագույն արդյունքների ցույց տված մարզիկների:

 

8.8  Լողափնյա վոլեյբոլ (կանայք և տղամարդիկ)

Թիմի կազմը` 3 մասնակից, այդ թվում 2 մարզիկ և 1 պատասխանատու անձ:

 

8.9   Հանդբոլ (տղամարդիկ)

Թիմի կազմը` 16 մասնակից` այդ թվում 14 մարզիկ և 2 պատասխանատու անձ

 

8.10   Հեծանվասպորտ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական և խմբակային մրցումներ.

 

Անհատական` 15 կմ (Ակնալիճ)

Խմբակային` 50 կմ

 

8.11   Հրաձգություն (կանայք և տղամարդիկ):

 Անց են կացվում կանանց և տղամարդկանց  անհատական մրցումներ:

 Կանայք` ատրճանակ – 10 մ (40 կրակոց), հրացան – 10 մ (40 կրակոց)

 Տղամարդիկ` ատրճանակ – 10 մ (60 կրակոց), հրացան – 10 մ (60 կրակոց)

 

Հայաստանից մասնակիցների քանակական կազմը սահմանվում է մարզաձևի ազգային  ֆեդերացիայի կողմից` այն համաձայնեցնելով ՀԽՀԿ-ի գործկոմի հետ:

 

8.12   Մինի-ֆուտբոլ

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:[1]

 

 

8.13   Շախմատ (կանայք և տղամարդիկ):

 Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

 Մրցումների մասնակիցները պետք է ունենան մինչև 2300 միավորը չգերազանցող արհեստավարժի վարկանիշ:

Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով:

 

 

8.14   Սեղանի թենիս (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց թիմային մրցումներ, մենախաղեր և զուգախաղեր:

Թիմային մրցումներին (յուրաքանչյուրում 3-ական մարզիկ և մարզուհի) թույլատրվում են մասնակցելու ոչ ավելի, քան 16 թիմեր:

 

Հիմնական ցանցում ընդգրկվում են 64 մարզիկներ և մարզուհիներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ և մարզուհի):

Զուգախաղերի ցանկում կընդգրկվեն 16-ական լավագույն կանանց և տղամարդկանց զույգեր:

 

8.15   Սպորտային պարեր  (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց անհատական և զույգերով մրցումներ:

Մրցումների ծրագրում ընդգրկված են հետևյալ ձևերը.

 

եվրոպական 5 ձև` դանդաղ և արագ վալս, տանգո, արագ ֆոքստրոտ կամ քուիք ստեպ

լատինաամերիկյան 5 ձև` սամբա, ռումբա, չաչա, պասադոբլ, ջայֆ

 

8.16   Վոլեյբոլ (կանայք և տղամարդիկ):

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:

 

8.17   Ֆուտբոլ (տղամարդիկ):

Թիմի կազմը` 21 մասնակից, այդ թվում 18 մարզիկ և 3 պատասխանատու անձ:     

Նախնական և քառորդ եզրափակիչ խաղերն անցկացվում են 2 խաղակես x 35 րոպե տևողությամբ, կիսաեզրափակիչ խաղերը` 2 խաղակես x 40 րոպե տևողությամբ, իսկ եզրափակիչ խաղն անցկացվում է 2 խաղակես x 45 րոպե տևողությամբ:

Խաղի ընթացքում թույլատրվում է կատարել 6 փոփոխություն:[2]

 

 

 

 

 

 

 

9.   Խաղարկվող մեդալների քանակը

 

 

Մարզաձևը

Ոսկե

Արծաթե

Բրոնզե

 

 

 

 

Աթլետիկա (կն.)

13

13

13

Աթլետիկա (տղ.)

14

14

14

Բադմինթոն (կն.)

2

2

2

Բադմինթոն (տղ.)

2

2

2

Բազկամարտ (կն.)

4

4

4

Բազկամարտ (տղ.)

6

6

6

Բասկետբոլ (կն.)

1

1

1

Բասկետբոլ (տղ.)

1

1

1

Գոլֆ (կն.)

1

1

1

Գոլֆ (տղ.)

1

1

1

Թենիս (կն.)

2

2

2

Թենիս (տղ.)

2

2

2

Լող (կն.)

12

12

12

Լող (տղ.)

12

12

12

Լողափնյա վոլեյբոլ (կն.)

1

1

1

Լողափնյա վոլեյբոլ (տղ.)

1

1

1

Հանդբոլ (տղ.)

1

1

1

Հեծանվասպորտ (կն.)

2

2

2

Հեծանվասպորտ (տղ.)

2

2

2

Հրաձգություն (կն.)

2

2

2

Հրաձգություն (տղ.)

2

2

2

Մինի-ֆուտբոլ

1

1

1

Շախմատ (կն.)

1

1

1

Շախմատ (տղ.)

1

1

1

Սեղանի թենիս (կն.)

3

3

3

Սեղանի թենիս (տղ.)

3

3

3

Սպորտային պարեր

9

9

9

Վոլեյբոլ (կն.)

1

1

1

Վոլեյբոլ (տղ.)

1

1

1

Ֆուտբոլ

1

1

1

 

 

 

 

Ընդամենը

105

105

105

 

 

 

 

 

10.               Խաղերի հանդիսավոր բացման արարողությունը

 

10.1   Մասնակից քաղաքների պատվիրակություններն անցնում են համապատասխան քաղաքի անվանմամբ ցուցանակի (հայերեն և անգլերեն լեզուներով) և քաղաքի դրոշի հետևից:

Շքերթի մասնակիցներին  թույլ չի տրվում տանել երկրի ազգային դրոշը` քաղաքի դրոշի փոխարեն կամ դրա հետ միաժամանակ: Մարզիկների ձեռքերին կարող են լինել փոքրիկ ազգային դրոշակներ, որոնց չափսը չպետք է գերազանցի 20 սմ:

10.2   Մասնակիցների մարզազգեստների վրա կարող են տեղադրվել քաղաքի,    Համահայկական խաղերի և հովանավորների խորհրդանիշները:

10.3    Սփյուռքի մարզիկը` բոլոր մարզիկների և Հայաստանից` մրցավարը բոլոր մրցավարների անունից` բարձրացնելով աջ ձեռքը երդվում են.

 

            «Բոլոր մասնակիցների անունից երդվում եմ, որ Համահայկական խաղերին կմասնակցենք` հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի»:

            «Բոլոր մրցավարների անունից երդվում եմ այս խաղերը դատել լիովին անկողմնակալ` հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի»:

Երդում տվող մարզիկին և մրցավարին ընտրում է ՀԽՀԿ-ի գործկոմը:

 

 

11. Խաղերի մրցանակակիրների պարգևատրման արարողակարգը

 

11.1   Ըստ մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի է      ունենում մրցումների ավարտից անմիջապես հետո: Մրցանակակիրները պարգևատրվում են համապատասխան մեդալներով և դիպլոմներով, կին մրցանակակիրներին հանձնվում են նաև ծաղիկներ:

11.2   Ստորև ներկայացվում է մեդալների քանակը, որոնցով պարգևատրվում են խաղերի  հաղթողները և մրցանակակիրները` հաշվի առնելով թիմերի անդամների քանակը տարբեր մարզաձևերում:

 

Մարզաձևը

Ոսկե

Արծաթե

Բրոնզե

 

 

 

 

Աթլետիկա (կն.)

19

19

19

Աթլետիկա (տղ.)

20

20

20

Բադմինթոն (կն.)

3

3

3

Բադմինթոն (տղ.)

3

3

3

Բազկամարտ (կն.)

4

4

4

Բազկամարտ (տղ.)

6

6

6

Բասկետբոլ (կն.)

15

15

15

Բասկետբոլ (տղ.)

15

15

15

Գոլֆ (կն.)

1

1

1

Գոլֆ (տղ.)

1

1

1

Թենիս (կն.)

3

3

3

Թենիս (տղ.)

3

3

3

Լող (կն.)

21

21

21

Լող (տղ.)

21

21

21

Լողափնյա վոլեյբոլ (կն.)

3

3

3

Լողափնյա վոլեյբոլ (տղ.)

3

3

3

Հանդբոլ (տղ.)

16

16

16

Հեծանվասպորտ (կն.)

2

2

2

Հեծանվասպորտ (տղ.)

2

2

2

Հրաձգություն (կն.)

2

2

2

Հրաձգություն (տղ.)

2

2

2

Մինի-ֆուտբոլ

15

15

15

Շախմատ (կն.)

1

1

1

Շախմատ (տղ.)

1

1

1

Սեղանի թենիս (կն.)

6

6

6

Սեղանի թենիս (տղ.)

6

6

6

Սպորտային պարեր

15

15

15

Վոլեյբոլ (կն.)

15

15

15

Վոլեյբոլ (տղ.)

15

15

15

Ֆուտբոլ

21

21

21

 

 

 

 

Ընդամենը

260

260

260

 

11.3    Գավաթակիրներ

 

            Համահայկական խաղերի գավաթներով պարգևատրվում են ֆուտբոլում, մինի-ֆուտբոլում, հանդբոլում, բասկետբոլում, վոլեյբոլում, լողափնյա վոլեյբոլում և սեղանի թենիսում, ինչպես նաև փոխանցումավազքի և փոխանցումալողի (կանայք և տղամարդիկ, բացառությամբ առաջին երեք մարզաձևերը) հաղթող թիմերը:

            Հատուկ գավաթներով պարգևատրվում են «Լավագույն պատվիրակության համար», «Արդարացի խաղի համար», «Մարզական ոգու և համբերության համար», «Համահայկական խաղերի հայտնություն», ինչպես նաև «Համահայկական խաղերի գեղեցկուհի» մրցույթների դափնեկիրները:

 



[1] Այն մարզիկներն, որոնք ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել խաղերի ֆուտբոլի մրցաշարին: Բացառություն են կազմում այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 46 և ավելի է:

[2] Այն մարզիկներն, որոնք ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել խաղերի ֆուտբոլի մրցաշարին: Բացառություն են կազմում այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 36 և ավելի է: