Աշոտ Մելիք-Շահնազարյան

1999-2002 թթ.

Աշոտ Մելիք-Շահնազարյան` դիվանագետ, գրող: Ծնվել է 1931 թվականին: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը և Բարձրագույն դիվանագիտական դպրոցը:

Աշխատել է նախկին ԽՍՀՄ-ի Արտաքին գործերի նախարարությունում և տարբեր դեսպանատներում:

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժանմունքի տնօրեն:

Եղել է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից հնգամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Մոսկվայում XXII Օլիմպիական խաղերի մամլո կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, սուսերամարտի միջազգային կարգի մրցավար, սուսերամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ:

<<Վարազդատ>> օլիմպիոնիկը` Հայաստանից>> պատմական վեպի հեղինակ:

More in this category: Վարդան Օսկանյան »

ՀԽՀԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ

2002թ. ՀԽՀԿ գործադիր կոմիտեն սահմանել է «ՊԱՏՎՈ ՆՇԱՆ» ՀԽՀԿ::

«ՊԱՏՎՈ ՆՇԱՆ»-ով պարգևատրվում են Հայաստանի և Սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք մեծ ներդրում ունեն Համահայկական մարզական շարժման զարգացման և Համահայկական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու գործում:

 

Տեղեկացնել ընկերներին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե

Հեռ. (374 10) 54 65 94
Ֆաքս.  (374 10) 54 65 94
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
Բաղրամյան 19, Երևան 0095
Հայաստանի Հանրապետություն
էլ-փոստ. armgames1@gmail.com
Վեբ հասցե.  http://www.panarmeniangames.am
Ֆեյսբուքյան Էջ Համահայկական Խաղեր